Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված · Էջ 137 / 290
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԱՏԻ «?»
Անստույգ
Ծագումն անյայտ է։
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԳ- «կանգնելը, կանգուն, ուղղահայաց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g"em- «գնալ, գալ» (անմիջական նախաձեւ՝ *g"m-gh-) *-gh աճականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *g"m-gh- ` *g"em-, *g"ā- «գնալ, գալ» արմատի տարբերակը՝ հայերենի համար բնորոշ յուրայատուկ իմաստով (հմմտ. կալ, կայ-)։ m > n անցման համար հմմտ. հայ. եկն, ավ. jantu, հուն. βαινω։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանգուն, կանգնել, կանգնական, կանգնաւոր, կանգնութիւն, կանգնումն, կանգնաչափ, կանգնաչափութիւն, կանգնեան, եռականգուն, երկկանգուն, հինգկանգնեան, տասնկանգնեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. եկն
ավ. jantu
հուն. βαινω
Տե՛ս նաեւ
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԴԱԿԵԼ (ԲՀ) «շարժել, դրդել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *g"edh- «հրել, վիրավորել, ավերել»
Հազիւ թե կապ ունենայ հնդեւրոպական *g"edh- «հրել, վիրավորել, ավերել» արմատի հետ, որտեղից՝ հ. հնդկ. *gandh «հրել, վիրաւորել, աւերել»։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. *gandh «հրել, վիրաւորել, աւերել»
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆԹ «ամանի կոթ, ունկ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *guet- «ուռուցք, կլոր բան» (անմիջական նախաձեւ՝ *gunt-) ոճականով՝ *gunt- > կանթ՞
Ակնհայտ է նմանությունը կոթ բառին, բայց սրա ծագումն անհայտ է: Քիչ հավանական է վերջինիս կապը հնդեւրոպական *guet- «ուռուցք, կլոր բան» արմատի հետ (համապատասխան ոճականով՝ *gunt- > կանթ՞):
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆԿԱՐ (կանգար, կանկար, կանկառ, կանգկար) «փշոտ մի բույս, արտիճուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. kangar
Մատենագիտություն
H. AG 268; Աճ. ՀԱԲ 515
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆՃՈՒԽ (կանջուխ), -ոյ «գավազան, ցուպ, ձող»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geng-/*gong- «գունդ, գնդված» (անմիջական նախաձեւ՝ *gngio-) *gngio- > կանճ-
Հնարավո՞ր է արդյոք ծագումը հնդեւրոպական *geng-/*gong- «գունդ, գնդված» արմատից՝ *gngio- > կանճ-, ընդ որում -ոյխ/-ուխ-ի համար ենթադրելի է սկզբնական -ող/-ուղ ձեւը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γογγύλος «կլոր, գնդաձեւ»
հուն. γογγύλις «շաղգամ»
լիտվ. gungul-s «գունդ»
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆՈՆ (կանովն, քանոն, քանում), -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից «ուղիղ փայտ, քանոն, ժամանակագրական աղյուսակ, կանոն, կարգ, օրենք, օրինակ, (կրոնական) պատիժ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κανών
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանոնել, կանոնական, կանոնագրել, կանոնագրութիւն, կանոնադրել, կանոնադրութիւն, կանոնումն, անկանոն
Նոր՝
կանոնաւոր, կանոնաւորութիւն
Մատենագիտություն
H. AG 355; Աճ. ՀԱԲ 515-516
Էջ 383, սյունակ 1 Էջ 383
ԿԱՆՉ (-ոյ, -ի, -ից) «բարձրաձայն լաց, կանչ»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *kan- «երգել, հնչել» առանց բաղաձայնական տեղաշարժի՝ որպէս բնաձայն արմատ
բնաձայն կազմութիւն: Աւելի քիչ հաւանական է անմիջապես բխեցնել հնդեւրոպական *kan- «երգել, հնչել» արմատից (առանց բաղաձայնական տեղաշարժի՝ որպէս բնաձայն արմատ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանչել, կանչիւն, կանչուկ, լալականչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 517
Էջ 383, սյունակ 1 Էջ 383
ԿԱՆՏԻՏԱՏ «հունական պալատական մի պաշտոնյա»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κανδιδάτος < լատ. candidatus
Մատենագիտություն
H. AG 380; Աճ. ՀԱԲ 517
Էջ 383, սյունակ 1 Էջ 383
ԿԱՆՏԻՏՕՐԱՅ (կանտիտօր, կանտիտայ, կանդիտօրայ, կենդիտորայ, կանդիտարայ) «թագավորական զինակիր եւ շքախմբապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. candidatoria