Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված
· Էջ 137 / 400
ԼՄԵԼ
(լում)
«ճմռել, շաղել, տրորել, կակղացնել, ծամել, կոխել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lem-
«մանրացնել, ջարդել, փշրել, փշրած, թույլ»
(անմիջական նախաձեւ՝ *lom-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լմել,
լմութիւն,
լլմել,
լումլումել,
լուռմել,
սղմել,
լղմել,
լմշտել,
լմշտոց,
դյուրալում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
lam (<*lom) «կաղ»
հ. վ. գ.
luomi «հոգնած, մեղմ»
պրուս.
limtwei «ջարդել, կոտրել»
ռուս.
лом «ջարդվածք»
ռուս.
ломать «ջարդել, կոտրել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 135
ԼՆԴԵԼ
«խնոցահարել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *li-n-dh-
«լպրծուն, սահել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)lei-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լնդած,
լնտուք
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
fra-slindan «կլանել» (իմա՛ «սահեցնել»)
գ.
schlendern «դես ու դեն ման գալ, թափառել»
ԼՈԳ
«նվաստ, անշուք, խեղճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *logʰh-
«թեթեւ»
(անմիջական նախաձեւ՝ *legʰh-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոգոտիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վեդ.
raghú «արագ, թեթեւ, չնչին»
հ. հնդկ.
rhant «թույլ, փոքր»
հուն.
ελάχυς «մանր, չնչին»
հ. իռլ.
laigiu «ավելի փոքր, ավելի վատ» (բաղդ.)
հ. իռլ.
lugam «փոքր»
ԼՈԳԱՆԱԼ
(լոկանալ, լողկանալ)
«լողանալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lou-
«լվանալ»
(անմիջական նախաձեւ՝ *louǝnā-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոգումն,
լոգութիւն,
լոգարան,
լոգանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
λούω «լվանալ»
լատ.
lavō «լվանալ»
ԼՈԼ
«գլանաձեւ, խողովակաձեւ, կլոր, ամորձի»
(բրբ.)
Բնիկ հնդեւրոպական
լող «գլան» արմատի տարբերակը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոլակ,
լոլաճ,
լոլիկ,
լոլոզ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 293
ԼՈԿ
(-ոյ)
(լուկ «հազիվ», լուր «իսկոյն եւեթ»)
«զուրկ, զերծ, ազատ, պարզ, հասարակ, մերկ, աղքատ, միայնակ, միայն, սոսկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lēg-
«թոյլ, մեղկ»
(անմիջական նախաձեւ՝ *logo-)
«ազատ թողնել, արձակել» իմաստից
«ազատ թողնել, արձակել» իմաստից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոկարար,
լոկիմ,
լոկաւոր,
լոկութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ληγώ «դադարեցնել»
հուն.
λαγασσαι «բաց թողնել» (ըստ Հեսիք.)
լատ.
laxus «արձակ. ընդարձակ»
մ. ն. գերմ.
lak «թոյլ, արձակ»
ԼՈԿՈՆ
(-ի, -ից, -աց)
«կոծիկ, կացնելու նիւթ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. luqun
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոկոնել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 292
ԼՈՂ
I
(լոյղ, լիւղ, լաւղ, լուղ, լեղ, ղող, ղոյղ, ղիւղ, ղաւղ, ղեղ)
«լող, լողալը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lel-
«օրորել, ճոճել, դես ու դեն շարժել»
(անմիջական նախաձեւ՝ *lul-, *lal-)
բնաձայնատիպ արմատից
բնաձայնատիպ արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լողալ,
լողել,
լողիլ,
լուղիլ,
լուղել,
լողակ,
լուղակ,
լողորդ,
լուղորդ,
ղողան,
լողլողալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
lolati «դես ու դեն է շարժւում»
հ. հնդկ.
lēlayati «օրորում է, ճոճում է»
գերմ.
lullen «օրորվել, օրորելով հանգստացնել»
լիտվ.
leliúoti «օրորել, ճոճել»
հին չեխ.
leleti «հուզել»
ռուս. բրբ.
лелеять «ալիքների վրայ օրորել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 293
Տե՛ս նաեւ
ԼՈՂ
II
«գլան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lel-
*lel- արմատից, որից՝ լող «լող, լողալը»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լողել,
ղողան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 293
Տե՛ս նաեւ
ԼՈՅԾ
(լոյծ «քանդում, քակում, արձակում»)
«լոյծ, հեղուկ, հեղուկային»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leug-
«կոտրել, խախտել»
Աճառյանը (ՀԱԲ 2, 293-294) բխեցնում է *leu-/*lou- արմատից՝ *-ge/o մասնիկով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լուծանել,
լուծումն,
լուծութիւն,
լուծանք,
անլոյծ,
դժուարալոյծ,
զատելոյծ,
անդամալոյծ,
դիւրալոյծ,
անլուծակի
Նոր՝
լուծողական, լուծարք, անլուծելի
լուծողական, լուծարք, անլուծելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
rujáti «կոտրում է, ջարդում է»
հ. անգլ.
tolūcan «քայքայել, կործանել»
լիտվ.
laučti «կոտրել»
Մատենագիտություն
Pok. IEW 686;
Ջահ. ՀԼՊ 136;
Աճ. ՀԱԲ 293-294
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։