Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 137 / 430
ԽԱՂԱՎԱԹ
«մի բոյս»
Ծագումն անհայտ է
ԽԱՂԱՏԻԼ
««մոլորվել, գայթակղվել» (՞)»
Ստուգաբանություն (՞)
Կազմված է խաղալ բայից` հուն. բնագրի παιζου բառի հին «խաղալ» իմաստի օրինակով:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
παιζου «խաղալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 321
ԽԱՂԱՒԱՂ
«ծովաժայռեր, խութեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel-
«բարձրանալ, ցցվել»
(անմիջական նախաձեւ՝ *khl- (*khəl-, *khol-))
կրկնաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κολωνη, κολωνος «բարձունք, բլուր»
լատ.
collis «բլուր»
լատ.
columen «գագաթ»
հ. անգլ.
hyll
անգլ.
hill
լիտվ.
kalnas «լեռ»
լատվ.
kalva «բլուր, գետակղզի»
ԽԱՂՏ
I
«կոշտ, կոպիտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kal-
«կարծր, կոշտ»
k/kh անցմամբ` *khal-d > խաղտ
խաղճ բառի հետ միասին ծագում է հնդեւրոպական *kal- «կարծր, կոշտ» արմատից` k/kh անցմամբ` *khal-d > խաղտ։ հմմտ. խաղճախուղճ եւ խաղտախուղտ կրկնաւորները։ Աճառյանը (ՀԱԲ 2, 323) կապում է խաղտիք ցեղի (այստեղից` Խաղտիք երկիր) անվան հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղտալեզու,
խաղտաւուր,
խախտաւուր,
խաղտախուղտ
Մատենագիտություն
ՀԱԲ 323
Տե՛ս նաեւ
ԽԱՃ
(խաժ)
«մի բույս»
Ծագումն անհայտ է (՞)
հմմտ. ճ/ժ հերթագայութիւնը
ԽԱՃԱՐ
«վայրի արմավ»
Ծագումն անհայտ է
ԽԱՄԲԱՅ
«խոնավ (°)»
Ծագումն անհայտ է
(... ի խամբայութենէ անձրեւաց լինին եւ ի տաւթոյ արեգական նախադասության մեջ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խամբայութիւն
ԽԱՄԾԵՐՔ
(խամծեծք, խամծէք, խամծէկ, խամծեկք)
«կզակ, ծնոտ»
Ստուգաբանություն (թերեւս)
Ըստ Աղայանի (ԱՀԲԲ 1, 559), խամծերք-ը թերեւս կազմված է խամ «ստորին ծնոտ» եւ ծերք < ծայրք բաղադրիչներից. այս դեպքում ծէք, ծէկ բաղադրիչներն էլ կարող են լինել ծագ «ծայր» բառի բարբառային ծէք, ծէկ, ծէկք (հգն.) ձեւերը
Մատենագիտություն
ԱՀԲԲ 559
ԽԱՄՈՒՐ-
(ուշ՝ նաեւ խամր-)
«քառասուն, թռչնում, ավերում, փչացում»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ մեգր. xomula-
(թերեւս)
«չոր»
Աղբյուր՝ ճան. xomula-
(թերեւս)
«չոր»
ալանական ձեւերի ճշտումն ըստ Ջահ. ՀԼՊ 595
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խամրիլ,
խամրացուցանել,
արագախամուր,
վաղախամուր,
դիւրախամուր,
անխամր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 324;
Ջահ. ՀԼՊ 595
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։