Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 136 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 309, սյունակ 1 Էջ 309
ԽԱԼԱՐԻԿ (-ի, -աց) «մանկական խաղալիք»
Ստուգաբանություն (թերեւս)
Խաղալիք բառի տարբերակը՝ ղ/լ հերթագայությամբ, եւ թերեւս, երկրորդ լ-ի տարնմանությամբ:
Տե՛ս նաեւ
Էջ 309, սյունակ 1 Էջ 309
ԽԱԼԻԿ «բազկոսկր» (բբ)
Ստուգաբանություն
ծագում է *խալ = խաղ «հող» արմատից՝ -իկ ածանցով:
Էջ 309, սյունակ 1 Էջ 309
ԽԱԼԻ(Ն)Ճ «մի ծաղիկ»
Ստուգաբանություն
Աճառյանը (ՀԱԲ 2, 315) հնարավոր է համարում համեմատել խալանճ (խալանջ) բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 309, սյունակ 1 Էջ 309
ԽԱԼԻՓԱՅ (խալիֆայ) «խալիֆ, ամիրապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xalifa
Մատենագիտություն
H. AG 267; Աճ. ՀԱԲ 315
Էջ 310, սյունակ 1 Էջ 310
ԽԱԼՈՒԿ (խադուկ, սխալագրությամբ՝ խալսկ, խախակ) «քրքումի յուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xulūq
սխալագրությամբ՝ խալսկ, խախակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 315
Էջ 310, սյունակ 1 Էջ 310
ԽԱԽԱԼ «խոշորանցք մաղ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խախալել, խախալամիտ, խախալտակել
Էջ 310, սյունակ 1 Էջ 310
ԽԱԾ- «խածելը, կծելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *khād- «կծել» (անմիջական նախաձեւ՝ *khād-s-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խածանել, խածանումն, խածուած, խածատել, խածատանք, խածի, խածեակ, անխած, օձախած, խածկտիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. khādat «ծամում է, կծում է»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 317-318; Pok. IEW 634; Ջահ. ՀԼՊ 134
Էջ 310, սյունակ 1 Էջ 310
ԽԱԾԵՒԱԹ «արաբական արարողություն՝ նորընտիր իշխանի շղթայում եւ ծեծում առաջնորդին հնազանդ լինելը ցույց տալու համար»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբերեն (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
աղավաղմամբ կամ ժողովրդական ստուգաբանությամբ փոխված. հմմտ. ժ հնչույթի առկայությունը
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱԿ (-ի, -աց) «խակ, տհաս. անկիրթ. անառակ. անգութ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խակագործ, խակագործութիւն, խակակութ, խակութիւն, խակամիտ
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱՂ I (-ոյ, ուշ՝ նաեւ -ու, -ի, -ից) «խաղ, ծաղր, կատակ, թատրոն, երաժշտական մի ձայնանիշ, հող, շարժում, ընթացք, վազք, արշաւ, խայտալը»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- «քշել, արագ շարժել» (անմիջական նախաձեւ՝ *khl- (կամ *khəl-))
Կապ ունի՞ արդյոք խեթ. kalai «շարժել» բայի հետ։ Խաղալիք-ի խաղ-ը թերեւս կապուած է *(s)k(h)el- «ծռել, հենել, ծուռ» արմատի հետ, որտեղից կան մարմնի մասերի զանազան անուանումներ, որտեղից ծագում է խեղ արմատը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղալ, խաղալիկ, խաղալիք, խաղարար, խաղազուրկ, խաղատակ, խաղաց, արագախաղաց, ծանրախաղաց, բազմախաղաց, թատերախաղք, լարախաղացութիւն, խաղագնդակ, խաղաթուղթ, խաղամոլ, խաղասրահ, խաղատոմս, խաղարկութիւն, թղթախաղ, նարդախաղ, խաղտուտ, խաղտուտիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kaladati «ստիպում է, քշում է, տանում է, համարում է»
ալբ. gil «բերել, տանել»
հուն. κελλω «ափ քշել (նաւը)»
հուն. κολεα, κολια «մի պար»
հուն. κλονος «իրարանցում, արագ շարժում»
հուն. κλονεω «քշել, արագ հալածել»
լատ. celer «արագ»
Տե՛ս նաեւ