Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված
· Էջ 135 / 290
ԿԱՂՃ
«որոմ, մոլախոտ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *gldi-o-)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *gel- «գնդ(վ)ել» արմատի հետ (*gldi-o- > կաղճ՞)։
ԿԱՂՇՆԱԿ
«կուռ, տափափուշ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս կաղանչանն բուսանվան տարբերակն է՝ իմաստի շփոթմամբ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
ԿԱՂՁԻՆ
(կաղճին, կաղչին, գաղջին)
«ծեփելու ցեխ, շաղախ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *glei-
«սոսնձել, կպցնել, քսել»
Հնում չի ավանդված, եւ այս պատճառով դժվար է կապել հնդեւրոպական *glei- «սոսնձել, կպցնել, քսել» արմատի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
glūs «սոսինձ»
հ. իռլ.
glennim «կառչում եմ»
մ. ն. գ.
klei «կավ»
դան.
kleog «կպչուն կավագետ»
ԿԱՂՏԻ
«մի ուտելիք»
Անստույգ (՞)
կասկածելի է կազտի ընթերցումը եւ կապումը բրբ. կզտի «քամած լոռ, ժաժիկ, խիժ» բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
ԿԱՂՏԻԼ
«կապ ընկնել, կապվել (լեզվի մասին)»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղտակից
ԿԱՃ
I
(կայճ), -ի, -ից
«քաղիք»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *gag-
«կլոր բան, գունդ»
(անմիջական նախաձեւ՝ *gagio-)
Աղբյուր՝ իրանական (՞)
(հազիվ թե)
Աղբյուր՝ հ. հնդկ. kača
(հազիվ թե)
«գլխի մազ»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *gag- «կլոր բան, գունդ» արմատի հետ (*gagio- > կաճ՞) կամ փոխառություն լինի իրանական աղբյուրից (հմմտ. հ. հնդկ. kača «գլխի մազ»)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաճակուռ,
կճակուռ,
կաճեայ,
կաճեղիպակ,
այծենակաճ
ԿԱՃԻՏ
(կատիճ)
««սուրբ» («նուրբ»?)»
Անստույգ
«նուրբ» իմաստի դեպքում կապվում է կաճ «նուրբ» բառի հետ
ԿԱՃՈՒԿ
««խանձարուր, բարուր» («առնապան»?)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կաճ «քաղիք» արմատից
ԿԱՄԱՐ
I
(-ի, -աց)
«գոտի»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. kamar
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամարածու,
կամարաւոր,
լայնակամար,
աստուածակամար
Մատենագիտություն
H. AG 164;
Աճ. ՀԱԲ 501
ԿԱՄԻՂ
(կամիաղ)
«փայտե մի աման, բրբ. շատինակ»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։