Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«արմ» որոնման արդյունք՝ 2355 բառահոդված
· Էջ 135 / 236
ԿՈՐՇՈՒՄՆ
«կոչում, հորջորջում» կամ «վշտալից»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Կազմուած է կորշ անծանոթ արմատից (կապ ունի՞ կոչ-ի հետ)՝ -ումն վերջածանցով:
ԿՈՐՈՍ
«սորուն մարմինների մի չափ՝ քոռ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κόρος < եբր. kor
Մատենագիտություն
H. AG 388;
Աճ. ՀԱԲ 653
ԿՈՐՈՎ
«կորով, կտրիճություն՝ քաջություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-
«արթնացնել»
(անմիջական նախաձեւ՝ *gor-eu-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորովի,
կորովել,
կորովութիւն,
կորովախաւս,
կորովաբան,
կորովաձիգ,
կորովամիտ,
արդարակորով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jā-gr-wams «կայտառ, եռանդուն»
հ. հնդկ.
jagarūka «արթուն, կայտառ»
հ. իսլ.
karskr «աշխույժ, առույգ»
ԿՈՐՈՏՆԻՃ
«կռատուկ»
Ծագումն անհայտ է
Կազմուած է ծագումով անհայտ կորոտն արմատից՝ -իճ վերջածանցով:
ԿՈՒԹ
(-ոյ)
«այգեկութ, այգեկութի ամիս՝ սեպտեմբեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷet-
«խեժ, ձիւթ»
(անմիջական նախաձեւ՝ *gʷēt-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կթոց,
այգեկութ,
խակակութ,
դժուարակութ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կիթ
նորվ.
koda «դալ, խեժ»
նորվ.
kvoeda «դալ, խեժ»
ԿՈՒԼ
«կլանում, կուլ տալը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gʷel-
«կլանել»
(անմիջական նախաձեւ՝ *gʷl̥-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կլանել,
աշխարհակուլ,
ծովակուլ,
ջրակուլ,
ջրհեղեղակուլ,
դժոխակուլ,
ամենակուլ,
գիշերակուլ,
դժուարակլանելի,
լեռնակուլ
Նոր՝
ձկնկուլ, ընկլնուլ, ընկլումն, ընկլուզումն, ընկլուզիչ
ձկնկուլ, ընկլնուլ, ընկլումն, ընկլուզումն, ընկլուզիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δέλεαρ «խայծ»
լատ.
gula «կոկորդ, որկրամոլութիւն»
ռուս.
глоток «կում»
Մատենագիտություն
H. AG 460;
Աճ. ՀԱԲ 655
Տե՛ս նաեւ
ԿՈՒՂ
«ծալք, ոլորք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *gu-lo-)
Ավելի քիչ հավանական է *gōl- < *gel- «գնդ(վ)ել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեքկուղ,
երեքկղի,
չորեքկուղի,
քառակղեան,
կղել,
կղան,
կղացու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γυλον «խոռոչ, ուռուցիկություն»
հ. վ. գ.
kiulla «գրպան»
հ. իսլ.
kyll «պարկ, տոպրակ. գրպան»
ԿՈՒՂԹ
I
(կղութ)
«մետաղյա աման»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *gōl-th-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jatháram «փոր, ընդերք»
հ. հնդկ.
jartú «արգանդ»
գոթ.
kilpei «արգանդ»
Տե՛ս նաեւ
ԿՈՒՃ
(-ոյ, ի կճէ)
(կիճ` բառարանային ձեւ՝ սխալ վերականգնմամբ)
«մարմար»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *gud'o-)
Հազիվ թե կապ ունենա կոճ բառի հետ (տե՛ս), այսինքն՝ ծագել հնդեւրոպական *gud'o- նախաձեւից՝ *geu- «ծռել, կամար կազմել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կճայատակ,
կճասալ,
կճեայ,
կճետարած,
կճեայարկ,
կճեապաճոյճ,
ջրկիճ
Նոր՝
լուսնակուճ
լուսնակուճ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։