Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված
· Էջ 135 / 574
(Դ)ՀՈՒՆԱՂՀՈՒՆԱՐ
«հինայի յուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. duhn-ul-hinna
Մատենագիտություն
H. AG 269;
Աճ. ՀԱԲ 673
ԴՂԱՅԻ
««տղա» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
թերեւս տղայ բառի բարբառային հնչման աղավաղված (ղղայի) գրությունը
ԴՂԵԱԿ
-ի, -աց (դղեկ)
«դղյակ, ամրոց, բերդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառութիւն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։ նույն աղբյուրից է նաեւ վրաց. dilegi «զնդան, բանտ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դղեակկբերդ,
դղեակապարիսպ,
դղեկաձեւ,
դղեկապաք
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
dilegi «զնդան, բանտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 625-626
ԴՂՈՐԴ
«ցնցում, շարժում, դղրդոց»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դղորդել,
դղորդումն,
դղրդիւն,
ադղրդումն
ԴՄԱԿ
«դմակ»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. duma-
«պոչ»
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դմակեղ,
գառնադմակ,
գառնադմակիկ
Մատենագիտություն
H. AG 144;
Աճ. ՀԱԲ 674
ԴՄԻՇԿ
(դմիշխ-)
«պողպատյա սուր»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. Dimišk
«Դամասկոս քաղաքի անունից»
արաբ. Dimišk (Դամասկոս) քաղաքի անունից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 674
ԴՆԴԵՂ
(դնդող-)
««ալիք, ծփանք» (բրբ.)»
(բրբ.)
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«դողալ, դողդողալ»
Հնարավոր է կապը հնում ավանդված դնդղանք անստույգ բառի հետ («ալիք, ծփանք» կամ «վեճ, հակադրություն»): Բացառված չէ կապը հնդեւրոպական *dhel- «դողալ, դողդողալ» արմատի հետ, որից ծագում են դող-ը եւ, թերեւս, դդ-որդ բառի դդ- բաղադրիչը:
Տե՛ս նաեւ
ԴՆԵԼ
(*դի-ն-ել, ե-դ «դրեց»)
«դնել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhē-
«դնել»
(անմիջական նախաձեւ՝ *dhē-n-)
հմմտ. հ. հնդկ. dádhāti «դնում է» (a-dhā-t- հայ. եդ), հուն. τίθημι «դնում եմ», ռուս. деть (ներկա 1-ին դ. дену, հայ. դնեմ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիր,
դրական,
բանադրել,
բարեդիր,
գեղեցկադիր,
գլխադիր,
դիմադրել,
խորյադիր,
խաւարադիր,
որոգայթադիր,
ունկնդիր,
ենթադրել,
ձեռնադրել,
ըն-տիր
Նոր՝
հիմնադիր, մեծադիր, պարտադիր, փոքրադիր, բաղադրել, բաղադրիչ, բաղադրութիւն, համադրել, համադրական, համադրութիւն, կետադրութիւն
հիմնադիր, մեծադիր, պարտադիր, փոքրադիր, բաղադրել, բաղադրիչ, բաղադրութիւն, համադրել, համադրական, համադրութիւն, կետադրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dádhāti «դնում է» (a-dhā-t- հայ. եդ)
հուն.
τίθημι «դնում եմ»
ռուս.
деть (ներկա 1-ին դ. дену, հայ. դնեմ)
Մատենագիտություն
H. AG 439;
Աճ. ՀԱԲ 675-676
ԴՆՈՐ
««պատգարակ կամ մահիճ կամ դափոխս» (՞) (ԲՀ)»
Անստույգ (՞)
Կեղծ բառ՝ ստացված դնոց ձեւի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 361
ԴՇԽՈՅ
(դժխոյ)
(դժխոյ)
«թագուհի»
Փոխառություն (հավանաբար)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դշխոյութիւն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։