Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 134 / 919
ԱՒԻՇ
(աւիշկ, աւիշտ, աւիժ)
«ավիշ, հյութ, անգույն մարմնահեղուկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *au(e)-
«խոնավացնել, թացացնել, հոսել»
(անմիջական նախաձեւ՝ *wē-skh-` *auē-k'u-)
«խոնավացնել, թացացնել, հոսել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
avatā «ջրհոր»
լատվ.
auots «աղբյուր»
հ. իռլ.
a(i)ce «ջուր»
ԱՒԼԱԽ
«գրաստ, փոստակայանի ձի` հեծնելու, լծելու, բեռնակրության համար»
Փոխառություն
Աղբյուր՝ մոնղ.-թաթ. ulay
Մատենագիտություն
Ավագյան, ՎԱԲ 195, 197
ԱՒԼԱԽՍ
(Աւլախս)
«՞»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ ասորական (՞)
(հավանաբար)
իգական հատուկ անուն, որ պիտի հանվի հայ բառերի թվից. հանդիպում է «Ասէ (ասորի երեցն) ի կինն իւր. Աւլախս, վասն աստուծոյ վառեա՛ մոմ եւ եկ» նախադասության մեջ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 611
ԱՒԾ
«յուղ, քսուք, օծելու նյութ, օծող, պարարտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ongʷ-
«օծել, զօծել»
(անմիջական նախաձեւ՝ *ngʷ-)
«օծել, զօծել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւծանել,
աւծելութիւն,
աւծութիւն,
ոսկեզաւծ,
արծաթազաւծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
anákti «օծել, քսել»
լատ.
unguo «օծել, քսել»
հ. վ. գ.
ancho «կարագ»
Մատենագիտություն
H. AG 426;
Աճ. ՀԱԲ 611
ԱՒՁ
(-ի)
«օձ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *aughi-
բայց նախաձեւի վերականգնումը դժվարություններ է հարուցում: Թերեւս կարելի վերականգնել *aughi- նախաձեւը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւձախառն,
աւձահալած,
աւձահար,
աւձամարտ,
աւձապաշտ,
աւձաձուկ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 112;
Աճ. ՀԱԲ 611-612
ԱՒՁԻՔ
(-եաց)
«օձիք, պարանոցը կապող զգեստաշերտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *augh-
«պարանոց, վիզ»
(անմիջական նախաձեւ՝ *aughiiā)
«պարանոց, վիզ» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
αυην «պարանոց, վիզ»
հ. հնդկ.
usniha (*ugh-s-ighā)
Մատենագիտություն
Pok. IEW 87
ԱՒՂԻ
(ուղի, եաղի)
«օղի, գինի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *au(e)-
«հոսել, թաց, ջուր»
(անմիջական նախաձեւ՝ *aulio-)
«հոսել, թաց, ջուր» արմատից, որտեղից` *(a)ued-> հայ. գետ, ռուս. вода «ջուր», водка «օղի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղրաւղի,
ամբրաւաւղի,
օղեվաճառ,
բարկօղի,
խնձորօղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
вода «ջուր»
ռուս.
водка «օղի»
ԱՒՈՅ
«հեռու»
(ԲՀ` «արտաքս, ի բաց»)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *au-
«ցած, հեռու»
*-lo- ածանցով
հին կազմություն` հնդեւրոպական *au- «ցած, հեռու» արմատից` *-lo- ածանցով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ
այցտել
ավ.
avarə «ցած»
հուն.
αυ
լատ.
au «հեռու, դենը»
ԱՒՃ
«պատասխան, պատգամ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *aued-
«խոսել»
(անմիջական նախաձեւ՝ *au-)
*auēd-io > *աւիճ>աւճ
Եթե բնիկ հայերեն է, ապա թերեւս ծագում է հնդեւրոպական *aued- (*au-) «խոսել» արմատից` *auēd-io > *աւիճ>աւճ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւճումն
ԱՒՃԱՆ
(-ի, -ից, -աց)
(ոճան)
«օգնություն, հնարք, միջոց»
Անստույգ (թերեւս)
ուշ` թերեւս կապ ունի աւժանդակ հոմանիշի հետ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։