Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«թեր» որոնման արդյունք՝ 1906 բառահոդված
· Էջ 133 / 191
ՄԽՄԽԱՆՔ
«?»
Ստուգաբանություն (թերեւս)
թերեւս տպագրական վրիպակ՝ փխնկ. միմեանբ:
ՄԿԱՆ
-ի, -աց, նաեւ -ունք
«մարմնի մսոտ անդամ, մեջք, թիկունք մակերեւույթ (ջրի), ազդր, մկան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Կազմված է մուկն բառից (թերեւս բաղարկված մսան ձեւի հետ):
Տե՛ս նաեւ
ՄԿԹԱԼ
(մքթալ, մքքել)
«ծաղրել, ծիծաղել, քրթմնջալ, տրտնջալ, դժգոհել»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mu-
բնաձայնական արմատ
թերեւս բնաձայնական կազմություն, որ զուգահեռներ ունի հնդեւրոպական *mu- բնաձայնական արմատից կազմված բառերի հետ:
Տե՛ս նաեւ
ՄՂԿԵԼ
«քերել, հղկել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mel-
«մանրել, ջարդել»
(անմիջական նախաձեւ՝ *mēl-g-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mēl-g-` *mel- «մանրել, ջարդել» արմատից, որտեղից հայ. մլմլել «շփել, քերել», այլեւ մալել, մեղկ, մեղմ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մլմլել «շփել, քերել»
հայ.
մալել
հայ.
մեղկ
հայ.
մեղմ
ՄՆՇԵԼ
«ճմլել, տրորել, շաղել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *men-
«տրորել, կոխկրտել, սեղմել»
-շ ածականով
ՄՇԽԵԼ
«խառնել»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *meik-
«խառնել»
փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած
ՄՈԹԻՆ
«աղոթքի կանչող մահմեդական, կրոնավոր, մուեզզին»
(բրբ.)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. mu’addin
(թերեւս)
«մուեզզին»
Թերեւս փոխառություն՝ արաբ. mu’addin «մուեզզին» բառի հայ. խոսակցական ձեւ:
ՄՈՃԱԿ
«մոծակ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mak'-
(անմիջական նախաձեւ՝ *mak'-, *mok'-)
բնաձայնական
բնաձայնական կազմութիւն, որ զուգահեռներ ունի հնդեւրոպական, կովկասեան (լակ. miġak, ինգ. mučak), թիւրքական (չաղաթ. mučak) լեզուներում։ Աճառեանը բխեցնում է կովկասեան աղբիւրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոծակենի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լակ.
miġak
ինգ.
mučak
չաղաթ.
mučak
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 612;
Աճ. ՀԱԲ 341
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։