Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված · Էջ 133 / 400
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԳ ««անառակ, բղջախոհ, թուլամորթ» (նաեւ «թույլ, մաշված»?)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *leg-h- «թեթեւ» (անմիջական նախաձեւ՝ *lng'hio-) ռնգային տարբերակից
Աճառյանը (ՀԱԲ 2, 257) փոխառություն է համարում հունարենից՝ տալով λαγνεία «անառակություն», λαγνύω «անառակություն անել, լրբանալ» եւ λάγνος «անառակ» ձեւերը, սակայն սրանցից անմիջապես հանել հայերեն ձեւերը (առանց -ն-ի) անհավանական է։ Մյուս կողմից՝ դժվար է գտնել անմիջական բնիկ հնդեւրոպական աղբյուր։ ձեւով ամենից ավելի մոտ թվացող *leg-h- «թեթեւ» արմատը իմաստով քիչ է համապատասխանում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լագութիւն, լագուցանել, լագորդել, լազրտել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. легкий «թեթեւ»
ռուս. легкое «թոք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
Տե՛ս նաեւ
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԹ «շոր, շորի կտոր, պատառ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. lat
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոմլաթ
Նոր՝
լաթակազմ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱԼԱՓԱՐԹԵԼ «պապաշել, այծի պես մկկալ»
Բնաձայն (թերեւս)
Բաղադրություն՝ լալաարթին: Թերեւս բնաձայն կազմություն, որպիսիները տարածված են հնդեւրոպական լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լալաարթին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. lalelā «բոբովանք»
հուն. λαλεω «շաղակրատել»
գ. lallen «բոբովել, կմկմալ»
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱԿ- («լակում, լակելը» (բրբ. լակ «շան լակ, շան հեղուկ ուտելիք»))
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lak- «չայպացնելով ուտել, լակել» (անմիջական նախաձեւ՝ *lakk-) բնաձայնական
արմատից, որ բնաձայնական է եւ զուգահեռներ ունի այլ լեզվախմբերում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լակել, լակոտալ, շնլակ, կատուլակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. lakti «լակել»
հ. սլ. lakati «լակել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 260; Pok. IEW 653
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱԿԱՆ (լկան, բրբ. լագան), -ի, -աց «կոնք, լագան»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. lakan < հուն. λακάνη (λεκάνη)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լականադետ
Մատենագիտություն
H. AG 351; Աճ. ՀԱԲ 261
Տե՛ս նաեւ
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱՄԲ «օղ, օղամանյակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել» (անմիջական նախաձեւ՝ *ulm-bhi-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լամբատր, լամպատր, լամբել, ատղալամբ, լամբակ
Մատենագիտություն
Pok. IEW 1141; Աճ. ՀԱԲ 262
Էջ 291, սյունակ 1 Էջ 291
ԼԱՄԲԱՐ (-ի, -աց) (լամպար, ղամբար, ղամպար) «լամպ, ջահ, ճրագ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. λαμπάς, -άδος (թերեւս)
Աղբյուր՝ պրթ. *lampad (թերեւս)
միջնորդությամբ` *lampad > ղամբար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ղամբարել, ղամբարումն, ղամբարափայլ
Մատենագիտություն
H. AG 351; Աճ. ՀԱԲ 263
Էջ 291, սյունակ 1 Էջ 291
ԼԱՅՆ (-ի, -ից) «լայն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *plāt- «լայն ու հարթ, լայնացնել» (անմիջական նախաձեւ՝ *plǝteno-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լայնագույնս, լայնաթեւ, լայնալիճ, լայնանալ, լայնանիստ, լայնել, լայնի, լայնասիրտ, լայնարձակ, լայնացում, ընդլայնել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. prthú «լայն, ընդարձակ»
ավ. pǝrǝthu «լայն, ընդարձակ»
հուն. πλάτος «լայն. հարթ»
կիմր. lled «լայնություն»
բրետ. led/t «լայնություն»
Մատենագիտություն
H. AG 451; Աճ. ՀԱԲ 263
Էջ 291, սյունակ 1 Էջ 291
ԼԱՅՔԱ (լաքա, լաքայ, ղաքայ) «կարմիր ներկ (լաք), կարմրաներկ կաշի»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. lakā
Աղբյուր՝ պ. lak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լայքենի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 264
Էջ 291, սյունակ 1 Էջ 291
ԼԱՆՋՔ (-աց) «կուրծք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *le(n)gwh- «թեթեւ, թեթեւաշարժ, թոք (որպես մարմնի թեթեւ մաս)» (անմիջական նախաձեւ՝ *lngu-hia-) որպես «թոքային, թոքատեղի»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լանջագեղ, լանջակից, լանջապահ, լանջապան, լանջապանակ, լանջանոց, լայնալանջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ. lunga
հ. անգլ. lungen
հ. վ. գ. lungūn
ռուս. легкий «թեթեւ»
ռուս. легкое «թոք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 264-365; Pok. IEW 661