Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 133 / 430
ԼՈՒՔ
«իսկույն, իսկույնեթ, անմիջապես»
Ծագումն անհայտ է
ԼՈՒՖԱՃ
«մորմազգի մի բույս, մանրագոր»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. luffāh
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 305
ԼՈՔ
I
«մի ձուկ՝ լոքո»
Ծագումն անհայտ է
ԼՊՈՒՏ
«բամբակ գզող»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. libād
«բամբակ գզող»
Աղբյուր՝ քրդ. libod
«բուրդ գզող»
Աղբյուր՝ արաբ. libād
«թաղիքագործ»
քրդ. libod «բուրդ գզող» (< արաբ. libād «թաղիքագործ»)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 306
ԼՍԵԼ
II
««թողնել» (ԲՀ՝ «թողուլ» եւ «թողնուլ»)»
Անստույգ (թերեւս)
թերեւս շփոթության արդյունք է. որոշ ձեռագրերում չկա, մեկում էլ մեկնված է «ունկն դնել» (ԲՀ 378)
ԼՐՏԻԿ
«մի աման»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս աղավաղված ձեւ
ԼՔՍՈՌ
(լքսոռ)
«աչառություն, կողմնապահություն»
Ծագումն անհայտ է
ԽԱԲ
I
(-ի, -ից)
«խաբում, խաբելը»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. xabb
(թերեւս)
«խաբեբա»
Աղբյուր՝ արաբ. taxbīb
(թերեւս)
«խաբել»
արաբերենից (այսպես կոչված ասորա-արաբական կոյնեից)։ Քիչ հավանական է Lewy-ի համեմատությունը (KZ 52, 1924, 310) սլ. *xabati «փչացնել» բայի հետ, որի համար ավելի հավանական է կապը *xabati «բռնել, կծել» ձեւի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաբել,
խաբանք,
խաբեայ,
խաբեբայ,
խաբեութիւն,
խաբկանք,
խաբկիլ,
խաբկոտ,
խաբու,
խաբուսիկ,
խաբողիկ,
անխաբ,
արագախաբիկ,
մտախաբ,
ճարտարախաբ,
որսորդախաբ,
դիւախաբ,
դիւրախաբող
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 309;
Ջահ. ՀԼՊ 486;
ԷՍՍՅԱ 7
ԽԱԲԱԲԱՅ
«ուրախություն»
(ԲՀ)
Անստույգ (թերեւս)
աղավաղված հոդված. ձեռագրերից մեկում գրված է խաբեբայ։
Մատենագիտություն
ԲՀ 378
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։