Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՊՈՊԶԱԿ
(պոպզաք, պոպդակ, պոկդակ, պոպպղակ, կոպզաք)
«սրունք»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն (հունարենի՞ց), բայց բուն աղբյուրը չի հավաստված:
ՊՈՏԱՏ
(պատատ, պատատ, պօտատ, պատտար, պոտ)
«բյուզանդական մի դրամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն.-լատ. botinat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 100
ՊՈՐՏ
(-ոյ, -իւ)
«պորտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bed-
«ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *bod-ro-)
բնիկ հնդեւրոպական` *bod-ro-` *bed- «ուռչել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պորտաբոյծ,
պորտապարար,
պորտիվեր,
դատարկապորտ,
թանձրապորտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլ.
—
ռուս.
бедро
«ազդր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 101
ՊՈՒՏԻՐ
II
«խոնդատ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. būsir
Մատենագիտություն
Ղազ. - Ավ. ՄՀԲ 285
ՊՈՒՏԻՆԱ
«դաղձ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. pūdana
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 103
ՊՈՒՐՃ
(պուրջ)
«բուրգ, կենդանակերպ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. burǰ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զանգակապուրճ
Մատենագիտություն
H. AG 393;
Աճ. ՀԱԲ 105
ՊՋՐԻԼ
«պչրել, կոտրատվել, նազել, զարդարվել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պջրանք,
պջրութիւն
ՊՌԱԽՑՆԵԼ
«հարդարել»
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ արաբերենից barq
«փայլեցնել, զարդարել»
փոխատու լեզու՝ թրք. braxmak
«թողնել»
փոխատու լեզու՝ թուրքերենից baroik
«մազոտ, փրչոտ»
Ճիշտ ստուգաբանությունը կախված է բառիմաստի ճշտումից։ Աճառյանը (ՀԱԲ 4, 106) բխեցնում է արաբերենից՝ barq «փայլեցնել, զարդարել» կամ թրք. braxmak «թողնել», Ղազարյանը եւ Ավետիսյանը (ՄՀԲ 286)՝ թուրքերենից՝ baroik «մազոտ, փրչոտ»
Մատենագիտություն
ՀԱԲ 106;
ՄՀԲ 286
ՊՌՈՏԻՆ
(պռոտոն, պրոտոն)
«առաջին»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πρώτην
«իգ. հյց.»
տառադարձություն
Մատենագիտություն
H. AG 374;
Աճ. ՀԱԲ 107
ՊՌՏՈՒԿՈՒՐԱՊԱՂԱՏ
«առաջին կյուրապաղատ (բյուզանդական բարձր պաշտոնյա)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πρωτοκουροπαλάτης
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 109
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։