Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 132 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 298, սյունակ 1 Էջ 298
ԼԾԿՈՂ ««սողացող (՞)» կամ «սայթաքող (՞)» (ԲՀ՝ «սողեալ կամ ոտնատեալ»)»
Անստույգ (՞)
Ծագումն անհայտ է։
Էջ 298, սյունակ 1 Էջ 298
ԼԿԱՄ (լիկեամ, լմակ) (լիկեամ, լմակ) «սանձ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. ligām (Անհավանական է)
անմիջական բխեցումը հնդեւրոպական *leig- «կապ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լկամել, լկամաբար, անլկամ
Մատենագիտություն
H. AG 267; Աճ. ՀԱԲ 289
Էջ 299, սյունակ 1 Էջ 299
ԼԿՆԻԼ «լրբանալ, լկտիանալ, լափրշանալ, համարձակվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lēgn- «թույլ, հոգնած լինել» (անմիջական նախաձեւ՝ *(s)lēg-, *(lēg-))
հ.-ե. արմատ՝ *lēg-on- «կախված բան, թույլ, մեղկ, թուլակամ, այլեւ վավաշոտ, ցանկասեր»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լկնութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. λαγνος «վավաշոտ, ցանկասեր, լիրբ, անառակ»
հուն. λαγνεύω «լրբութիւն անել, անառակութիւն անել»
մ. նիդերլ. lak «թույլ, արձակ, վավաշոտ, ցանկասեր, լիրբ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149
Էջ 299, սյունակ 1 Էջ 299
ԼԿՏԻ I «լկտի, անառակ, լիրբ, խիստ հանդուգն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lēg- «թույլ, հոգնած, մեղկ, թուլակամ, վավաշոտ, ցանկասեր»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լկտալ, լկտութիւն, լկտեզարդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. λαγνος «վավաշոտ, ցանկասեր»
մ. նիդերլ. lak «թույլ, արձակ, վավաշոտ, ցանկասեր, լիրբ»
հայ. լկնիլ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149
Էջ 299, սյունակ 1 Էջ 299
ԼՂՄՈՐ ««փետրաթափ, մերկամորթ» (բրբ. «գերհասուն, կակղած. ջրալի»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)lei- «լպրծուն, լորձնոտ, սահել» (անմիջական նախաձեւ՝ *(s)leib-, *(s)lib-)
Կազմված է բնիկ հնդեւրոպական *(s)lei- «լպրծուն, լորձնոտ, սահել» արմատից ծագող *(s)leib-, *(s)lib- հիմքից՝ -որ վերջածանցով (հմմտ. պղտոր)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ολιβρός «սահուն»
հ. վ. գ. slēfan «սահել»
վ. ն. գ. slēpen «հարթել, հղկել»
հայ. լպիրծ, լպիրտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 289; Ջահ. ՀԼՊ 135
Էջ 299, սյունակ 1 Էջ 299
ԼՄԵԼ (լում) «ճմռել, շաղել, տրորել, կակղացնել, ծամել, կոխել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lem- «մանրացնել, ջարդել, փշրել, փշրած, թույլ» (անմիջական նախաձեւ՝ *lom-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լմել, լմութիւն, լլմել, լումլումել, լուռմել, սղմել, լղմել, լմշտել, լմշտոց, դյուրալում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. lam (<*lom) «կաղ»
հ. վ. գ. luomi «հոգնած, մեղմ»
պրուս. limtwei «ջարդել, կոտրել»
ռուս. лом «ջարդվածք»
ռուս. ломать «ջարդել, կոտրել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 135
Էջ 300, սյունակ 1 Էջ 300
ԼՈԼ «գլանաձեւ, խողովակաձեւ, կլոր, ամորձի» (բրբ.)
Բնիկ հնդեւրոպական
լող «գլան» արմատի տարբերակը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոլակ, լոլաճ, լոլիկ, լոլոզ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 293
Էջ 300, սյունակ 1 Էջ 300
ԼՈՅԾ (լոյծ «քանդում, քակում, արձակում») «լոյծ, հեղուկ, հեղուկային»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leug- «կոտրել, խախտել»
Աճառյանը (ՀԱԲ 2, 293-294) բխեցնում է *leu-/*lou- արմատից՝ *-ge/o մասնիկով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լուծանել, լուծումն, լուծութիւն, լուծանք, անլոյծ, դժուարալոյծ, զատելոյծ, անդամալոյծ, դիւրալոյծ, անլուծակի
Նոր՝
լուծողական, լուծարք, անլուծելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. rujáti «կոտրում է, ջարդում է»
հ. անգլ. tolūcan «քայքայել, կործանել»
լիտվ. laučti «կոտրել»
Մատենագիտություն
Pok. IEW 686; Ջահ. ՀԼՊ 136; Աճ. ՀԱԲ 293-294
Էջ 300, սյունակ 1 Էջ 300
ԼՈՅՍ (-ոյ) «լոյս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leuk'- «լուսաւորել, լուսաւոր» (անմիջական նախաձեւ՝ *leuk'o-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լուսաբեր, լուսազարդ, լուսակերպ, լուսամուտ, լուսանալ, լուսատու, լուսարան, լուսաւոր, լուսաւորիչ, լուսածել, ինքնալոյս, մշտալոյս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. roká- «լոյս»
հուն. λευκός «լուսաւոր, փայլուն. սպիտակ»
լատ. lūx «լոյս»
կիմր. llug «փայլ»
ռուս. луч «ճառագայթ»
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐ «փասիանների կամ սիրամարգների ընտանիքին պատկանող մի թռչուն՝ լոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lā-, *lē- «բնաձայնական արմատ» (անմիջական նախաձեւ՝ *lo-) տարբերակ
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *loro- ձեւից, որի *lo- արմատը հաւանաբար *lā-, *lē- բնաձայնական արմատի տարբերակն է. (հայ-հունական զուգաբանութիւն)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. λαρος «որոր»
Մատենագիտություն
Pok. 650; Աճ. ՀԱԲ 297-298