Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1700 բառահոդված (էջ 131/170)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 627, սյունակ 1 Էջ 627
ՊԱՏՇԳԱՄ(Բ) (պատշկամ(բ)) «պատշգամբ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *patškamb
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
ptšknpy
պ.
paškam
Մատենագիտություն
H. AG 225; Աճ. ՀԱԲ 47
Էջ 628, սյունակ 1 Էջ 628
ՊԱՏՈՒԷՐ «հրաման, կարգադրութիւն, յանձնարարութիւն, ապսպրանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *patvēđ
փոխատու լեզու՝ ավ. paiti-vaēđa
Իրանական աղբյուրի համար հմմտ. նաեւ սողդ. ptwđ- «հանձնել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պատուիրել, հայրաբատուէր, տիրապատուէր, պատուիրագիր, պատուիրատու, պատուիրում
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
ptwđ-
«հանձնել»
Մատենագիտություն
H. AG 226; Աճ. ՀԱԲ 49; ОԻՅ, Среднеиранские языки 416
Էջ 628, սյունակ 1 Էջ 628
ՊԱՏՐԱՆ «ուրիշի պատիժն իր վրայ վերցնող, ինքնամեղադրող»
Ստուգաբանություն (փոխառություն)
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հաստատված:
Էջ 628, սյունակ 1 Էջ 628
ՊԱՏՐԻ(Կ) I (ՊԱՏՐԻ) «կաթողիկ կրօնաւոր» (կրոն.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատիներեն pater «հայր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 52 եւ 53
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐ (-ու) «շուրջ, շրջան, պար, խումբ, շարք»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *pero-
փոխատու լեզու՝ իրանական *par-
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *par- (< հնդեւրոպական *pero-)։- Bailey, DKS 232, 248. Ավելի վաղ վարկածները տարբեր անձերի կողմից Աճառյանը (ՀԱԲ 4, 55) դնում է կասկածելիների շարքում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարաձեւ, պարանցիք, պարաւոր, պարս, պարսմայր, պարոյր, պար(ա)-, բարձրապարու, գեղապարել, անպար, խորհրդապար, կոծապար, ատրապար, ատրապարիկ, նորպարահանդես, պարասրահ, պարբերաբար, պարբերական, պարբերականություն, պարուհի
Մատենագիտություն
Bailey, DKS 232, 248; Աճ. ՀԱԲ 55
Էջ 630, սյունակ 1 Էջ 630
ՊԱՐԱԿՐՈՂ (պարագըրող) ««փորագրող» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Փորագրող բաղադրյալ բառի սխալագրությունը:
Էջ 630, սյունակ 1 Էջ 630
ՊԱՐԱՐ(Տ) «պարարտ, գեր, բերրի, պարարտություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *paðar(t)-
ըստ Benveniste-ի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարարել, պարարուն, պարարտանալ, պարարտութիւն, պարարտամարմին, մարմնապարար, որովայնապարար, երկնապարար, որդնապարար, հոգեպարար, շտեմարանապարար, ակնապարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
pδ’r
«կերակրել»
սողդ.
pδ’rti
«կերակուր»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 541
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԵԿ «պահապան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *pāhrak
Բաղադրություն՝ պարեկապան (պարսկապան) (ամբողջական փոխառություն)։ հմմտ. պահակ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարեկապան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 59
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԶՈՒՆԱԿ «նիգ, սողնակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս իրանական փոխառություն կամ -ունակ վերջածանցով կազմություն
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԻՔՆՆՈՂ «անքնին» (ԲՀ)
Ստուգաբանություն ()
Մեկ բառի ձեւով գրված կապակցություն՝ պար ի քննող։