Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1599 բառահոդված (էջ 131/160)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 635, սյունակ 1 Էջ 635
ՊԵՐԻԱՐՄԵՆԻԱՍ
Ստուգաբանություն ()
Արիստոտելի περί ερμηνείας «Մեկնութեան մասին» գրքի վերնագրի տառադարձութիւնը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 75
Էջ 635, սյունակ 1 Էջ 635
ՊԵՐՍԷ II «փորձված» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի՞ հուն. πειρα «փորձ» բառի հետ (կասկածելի է. հմմտ. Ամալյան, ԲՀ 424):
Էջ 636, սյունակ 1 Էջ 636
ՊԺԳԱԼ «գարշել, նողկալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ` (նոր) պժգալի, պժգանք:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պժգալի, պժգանք
Էջ 636, սյունակ 1 Էջ 636
ՊԻԼԻՄԿԻ «մի բույս» (բուսաբանություն)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. biliskī
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 80
Էջ 637, սյունակ 1 Էջ 637
ՊԻՀ «կերակուր, ուտելիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *pihv-
իրանական աղբյուրից՝ *pihv-։
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
piθva-
«սնունդ, ուտելիք»
պրթ.
pyd
«միս»
Մատենագիտություն
Bailey, DKS 250; Ջահ. ՀԼՊ 542
Էջ 637, սյունակ 1 Էջ 637
ՊԻՂԾ (-ոյ) (պեղծ, պխղծ, պխծ) «պիղծ»
Ստուգաբանություն (անստույգ)
կապված է պղտ-որ արմատի հետ, ինչպես պարծ-ը հ-պարտ-ի։ Աճառյանը համարում է հայերենից փոխառված վրացերեն pilci/bilci «անմաքուր, պիղծ» բառերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղծել, պղծաբան, պղծալից, պղծաշուրթն, եղծապիղծ, մկնապիղծ, չարապիղծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
pilci/bilci
«անմաքուր, պիղծ» ըստ Աճառյանի՝ փոխառություն հայերենից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82
Էջ 637, սյունակ 1 Էջ 637
ՊԻՆՉ (պինջ) «պինչ, քթածակ, քթանցք»
Ստուգաբանություն (բնաձայն)
փնչել (-ալ) բայի հետ միասին բնաձայնական կազմություն, որ համաբանությամբ ստացել է երկակի -ուի վերջավորությունը եւ այս ձեւով փոխառվել վրացերենում` pinčwi: Բեյլին (DKS, 236) համարում է իրանական փոխառություն։ Աբաեւը (497) ավելի մոտ է համարում կովկասյան աղբյուրներին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պնչատ, պնչատել
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
pinčwi
փոխառություն հայերենից
ou.
fynj, finj
«քիթ, ծայր»
Էջ 638, սյունակ 1 Էջ 638
ՊԻՐՏ ««ծանր» կամ «կարծր» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ուղղելի է պիրկ. հմմտ. Ամալեան, ԲՀ, էջ 274 եւ 424:
Էջ 638, սյունակ 1 Էջ 638
ՊԼԻԿ «մի մանրադրամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. pūl «փող»
Կազմւած է պուլ (փուլ < պրս. pūl «փող») արմատից` -իկ ածանցով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 87
Էջ 639, սյունակ 1 Էջ 639
ՊՂԵՐԳ «ծույլ»
Ստուգաբանություն (անստույգ)
Հազիվ թե կարելի լինի համեմատել հուն. βληχρος «թույլ, դանդաղահոս» բառի հետ, որի ծագումը նույնպես հավաստի չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղերգանալ, պղերգիլ, պղերգություն, պղերգաբար, պղերգագույն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βληχρος
«թույլ, դանդաղահոս»