Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 130 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԲԱՆԳ
(բանկ)
«մի թունաւոր խոտ՝ խելառ խոտ»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. bang
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանկեխոտ,
աղուաշբանկ,
աղուէշբանկ,
աղջբանկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 405
ԲԱՆԳՆ
(բանկն)
«առասպել, հեքիաթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhā-
«խօսել»
(անմիջական նախաձեւ՝ *bhōn-ō-, *bh-en-)
հայ - գերմանական զուգաբանութիւն ըստ կազմութեան. բուն *bhā- ձեւից են հայ. բայ, բան, բառ, բամ, լատ. fabula «լուր, ասելոյթ, զրոյց, պատմուածք, աւանդութիւն, հեքիաթ, առակ, հնարանք», *bh-en- ձեւից՝ հ. հնդկ. bhāṇati «խօսում է»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանկնարկեմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
h. v. germ.
bannan «հրամայել, կարգադրել, օրէնքից դուրս յայտարարել»
h. angl.
bannan «դատի կանչել, հրամայել»
h. isl.
banna «արգելել»
ԲԱՆԴ
«նուագարանի ստեղնաստեղի, ստեղնաթել»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. band
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանդախառն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 406
ԲԱՆԴԱԳՈՅՇ
«ցնդաբանութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. band
(բուն աղբիւրը չի հաւաստուած)
«կապ»
Աղբյուր՝ մ. պ. goš
(բուն աղբիւրը չի հաւաստուած)
«ականջ»
ենթադրուող մ. պ. band «կապ» եւ goš «ականջ» բառերի բաղադրական առնչութիւնը պարզ չէ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանդագուշել,
բանդագուշանք,
բանդագուշան
ԲԱ(Ն)ԴԱԿ
(բադակ)
«մաք, ռուպ, եփած թանձր պտղահիւթ»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական (՞)
(հաւանաբար)
բուն աղբիւրը չի հաւաստուած, որտեղից՝ վրաց. badagi, ուտ. badaq
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
badagi
ուտ.
badaq
ԲԱՆԴԱՐ
I
(բանտար)
«վաճառաշահ քաղաք»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. bandar
Աղբյուր՝ արաբ. bandar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 406
ԲԱՆԴԱՐ
II
«մի պաշտօն (°)»
Փոխառություն
Աղբյուր՝ պարսկերէն (՞)
(բուն աղբիւրը չի հաւաստուած)
պարսկերէնից
ԲԱՆԻՒՆ
«ուժեղ բնդիւն»
(ԲՀ)
Բնաձայն (հավանաբար)
Եթէ ստոյգ է
ԲԱՆՁԱՌ
«ինչ-որ նիւթ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *bheng'h-
«խիտ, գէր»
(անմիջական նախաձեւ՝ *bhng'h-)
Անստոյգ բառ (*բանձ +առ?): Կապ ունի՞ արդեօք հնդեւրոպական *bheng'h-, *bhng'h- «խիտ, գէր» արմատի հետ
ԲԱՆՈՆ
«դեսպան»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։