Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«թեր» որոնման արդյունք՝ 1906 բառահոդված · Էջ 130 / 191
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՆ I (-ին, -ունք, -անց) «մատ, աստիճան, մատնութիւն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mət- *t-ն ն-ի մոտ մնացել է տ, ինչպէս *k-ն ակն բառում, չի շնչեղացել
հ.-ե. արմատ՝ *mē- «չափ» կասկածով հատկացւում են *mē- «չափ» արմատին (որպէս չափ)
Համեմատւում է հ. կիմր. maut, ն. կիմր. bawd, մ. բրետ. meut (<*mə-to) «բութ մատ» բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատնանշան, մատն(ա)ցոյց, մատնահատ, մատնեք, հնգամատնեան, սանդղամատն, վարդամատն, շալակամատն, անձնամատն, մատանել, մատանի, մատնիչ
Նոր՝
մատնանշել, մատնեմատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. կիմր. maut
ն. կիմր. bawd
մ. բրետ. meut «բութ մատ» (<*mə-to)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 270
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՈՒՏԱԿ «բխան, մարովս, քաղցրարմատ, սուս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ, գեր, բտած»
հ.-ե. արմատ՝ *medhu- «քաղցր. մեղր» հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է ազդեցութիւնը
Կազմուած է մատու- եւ տակ բաղադրիչներից: մատու-ն, թերեւս, ծագում է հնդեւրոպական *mad- «թաց, խոնավ, գեր, բտած» արմատից, որտեղից՝ մատաղ, այլեւ, թերեւս, մատիտեղ: հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է հնդեւրոպական *medhu- «քաղցր. մեղր» հիմքի ազդեցութիւնը:
Տե՛ս նաեւ
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՈՒՌՃ (մատոռիչ) ««խազմուզ, քաղցու, մաճառ» (ԲՀ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ, կաթել, հիւթեղ, պարարտ, բտած»
Թերեւս կապ ունի հնդեւրոպական *mad- արմատի հետ, որտեղից՝ մատաղ, մաճառ/ր, մաճառակ:
Տե՛ս նաեւ
Էջ 515, սյունակ 1 Էջ 515
ՄԱՐԱԽ II «մատուտակ»
Անստույգ (թերեւս)
Թերեւս նույնն է նաեւ ԲՀ-ի «զմուռ» բացատրությունը:
Տե՛ս նաեւ
Էջ 515, սյունակ 1 Էջ 515
ՄԱՐԱՐ «մի տեսակ տերեւուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. murār
սխալ ընթերցմամբ՝ marār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 275
Էջ 517, սյունակ 1 Էջ 517
ՄԱՐԶՕՆ (մարզոն) «մի բույս՝ (մարզանգո՞ջ)» (բուսաբանական)
Փոխառություն (թերեւս)
մարզանգոջ-ի մի տարբերակը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 283
Տե՛ս նաեւ
Էջ 517, սյունակ 1 Էջ 517
ՄԱՐՃԱԿ «սխալագիր բառ՝ փոխանակ մարկծակ-ի»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս, մահճակ-ի աղավաղված ձեւը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 285
Տե՛ս նաեւ
Էջ 517, սյունակ 1 Էջ 517
ՄԱՐՄԱ(Ն)Ջ ««մարմաջ, քոր, մորթի գրգիռ» (բհ՝ «հեշտ, դյուր»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer- «շփել, տրորել» կրկնավոր կազմություն
Կրկնավոր կազմություն, թերեւս, հնդեւրոպական *mer- «շփել, տրորել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարմա(ն)ջել, մարմանջողական, մարմա(ն)ջումն, մարմա(ն)ջիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μαραίνω «մարել, հյուծել, քայքայել, ուժասպառել»
կիմր. merw «թույլ»
իռլ. merja «խփել»
հ. վ. գ. smerzan «ցավել»
անգլ. smar «սուր, այրող ցավ»
Էջ 517, սյունակ 1 Էջ 517
ՄԱՐՄԱՌ «մոլախոտ, եղբ» (բուսաբանական)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Կրկնաւոր կազմութիւն, որ, թերեւս, նույն ծագումն ունի, ինչ մարմա(ն)ջ-ը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարմառոտ, մարմռումն
Տե՛ս նաեւ
Էջ 518, սյունակ 1 Էջ 518
ՄԱՐՄԻՆ (-ոյ) «միս մարմին»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
արմատից: Համեմատութիւնը կասկած է հարուցում, եւ հնարավոր է համարվում ենթադրել իրանական աղբյուր, բայց այսպիսի բառ չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարմնագեղ, մարմնածին, մարմնակից, մարմնահար, մարմնապէս, մարմնացի, թանձրամարմին, քաջամարմին, գեղեցկամարմին, երկմարմին, թուլամարմին, բազմամարմին
Նոր՝
մարմնամարզական, մարմնամարզիկ, մարմնամարզութիւն, գեղամարմին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. márman- «հող, աճուկ, կարեւոր մարմնանդամ, անպաշտպան մարմնամաս»
լիտվ. melmenys «երիկամը պատող միս»
Մատենագիտություն
H. AG 473; Աճ. ՀԱԲ 287; Pok. IEW 720