Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 130 / 454
ԶԳԵՆՈՒԼ
(սգենուլ)
«հագնել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ues-
«հագնել»
(անմիջական նախաձեւ՝ *ues-nu-)
Կազմված է զ- նախածանցով՝ բնիկ հնդեւրոպական *ues-nu- հիմքից՝ *ues- հագնել արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զգեստ,
զգեստուդ,
բարեզգեաց,
կարճազգեստ,
զրահազգեստ,
խաւարազգեստ,
կանաչազգեստ,
նորազգեստ,
բոցազգեստ,
զառնազգեստ,
տերեւազգեստ,
աստուածազգեաց,
դիւազգեցիկ
Նոր՝
զգեստակալ
զգեստակալ
ԶԵԴ
(զէթ)
««վերադիր» (ԲՀ՝ զէթ «վերնագիր»)»
Անստույգ (թերեւս)
Թերեւս զեղ (զետ) < զերդ (զերթ) < զիարդ «ինչպես» բառն է՝ բացատրված որպես վերադիր: Զէթ «վերնագիր» բառահոդվածը սրա աղավաղումն է:
ԶԵՂՋԵԼ
«ծածկել, պահել, թաքցնել, համառոտել, կրճատել, զեղչել»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *pel-
«ծածկել»
(անմիջական նախաձեւ՝ *pel-khio-)
Քիչ հավանական է, որ կազմված լինի զ- նախածանցով՝ հնդեւրոպական *pel-khio-ից ծագող *հեղջ ձեւից՝ *pel- «ծածկել» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
felhan «թաքցնել. թաղել» (գերմ. felh- < *pel-k-)
ԶԵՂՁ
I
(-ի, -ից (՞))
«զղջում, խեղճ, խղճալի, ցավալի»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *sel-
«բարեհաճ, մեղմացնել»
Ծագումն անհայտ է: Հազիվ թե *զհեղձ- կազմությամբ կապ ունենա հնդեւրոպական *sel- «բարեհաճ, մեղմացնել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զղջանալ,
զղջալ,
զղջումն,
անզղջ
ԶԵՂՁ
II
««ահարկու» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է: Արդյոք զեղջ-ի բարբառային ձեւերից չէ՞:
Զուգաբանություններ այլ լեզուներում
բարբառ
զեղջ «չար, տգետ»
բարբառ
զեղջվել «զզվել»
ԶԵՄԵՂ
(զեմուղ, զեմեղել)
«՞»
Անստույգ (՞)
Երկաթագիր տ եւ մ տառերի շփոթությամբ առաջացած ձեւեր՝ փոխանակ զետեղ (զետեղել) ձեւերի:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 91
ԶԵՆ
«զոհ»
Փոխառություն
Աղբյուր՝ սողդ. δzyān (wzy'n)
Աղբյուր՝ մ. պ. ziyān
Աղբյուր՝ պ. ziyān
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. սողդ. δzyān (wzy'n), այլեւ մ. պ., պ. ziyān > հայ. զեան «վնաս»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զենուլ,
զենել,
զենումն,
զենլի,
զենագործութիւն,
զենածոյ,
զենարան,
անզեն,
անզենլի,
գառնազեն,
մարդազեն,
մշտազեն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 91
ԶԵՆՃՃԵԼ
(զենճեռել՞)
«զորացնել, սպառազինել (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
ՆՀԲ-ն կապում է զէն բառի հետ:
ԶԵՏՎԱԶԵՂ
«՞»
Անստույգ (թերեւս)
Անստույգ եւ աղավաղված բառ՝ թերեւս զ(հ)ետ վազել (-եա՞լ) կապակցության աղավաղումը, մանավանդ որ այլ ձեռագրերում եւ զետվազեղ-ի փոխարեն գրված է եւ վազ առեալ:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։