Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 130 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱՏՈՍ (-ի, -աց) «քարտաշ, որմնադիր»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. galatozi (kalatozi) «նույնիմաստ»
նույնիմաստ բառի հետ միասին ծագում է փոքրասիական գալերի (գալատների՝ կելտերի) անունից, որ պահպանվել է հուն. Alaiia երկրի եւ γαλατης «գալ, կելտ» անվանումների մեջ:
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱՓ «մարտոց, սուսեր, թուր» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս առնված է աստվածաշնչային համապատասխան հատուկ անվան որեւէ մեկնությունից:
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱՓԱՐ ««կաղապար, նախատիպ, օրինակ, պատկեր» (նոր՝ «հասկացություն»)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *kal(a)pad
Աղբյուր՝ հուն. καλαποδιον
իրան. *kal(a)pad, հուն. καλαποδιον (կ > գ անցմամբ, որ տեղի չի ունեցել նույն ծագումն ունեցող կաղապար բառի մեջ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաղափարել, գաղափարութիւն, նախագաղափար, նախագաղափարել, նախագաղափարութիւն, գաղափարաբանութիւն
Նոր՝
գաղափարական, գաղափարակից, գաղափարանշան
Մատենագիտություն
H. AG 163, 354; Աճ. ՀԱԲ 504
Տե՛ս նաեւ
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԵԼ «ծածկել, թաքցնել, պահել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «պահել, ծածկել» (անմիջական նախաձեւ՝ *ul- կամ *uol-)
Բնիկ հնդեւրոպական՝ *ul- կամ *uol- *uel- արմատից, որ կարելի է առանձնացնել *uer «պահել, ծածկել» արմատի կողքին որպես տարբերակ: Յ. Պոկոռնու բառարանում (Pok. IEW 1, 116, 1) հ. հնդկ. բառը բերվում է *uar- «պահել, ծածկել» արմատի տակ, բայց հայերենը եւ թերեւս հին հնդկերենը (որտեղ հ.-ե. *l-ի *r- արտացոլումը սովորական է, իսկ *r-ի l- արտացոլումը հազվադեպ) ցույց են տալիս *uer-ի կողքին *uel- ձեւի հնարավորություն: Աճառյանը (ՀԱԲ 1, 573) բխեցնում է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաղուստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vala «ներփորվածք, փակ տարածություն, այր»
ավ. vara- «շրջափակված տեղ, ցանկապատված տեղ»
Մատենագիտություն
Pok. IEW 116, 1; Աճ. ՀԱԲ 573
Էջ 147, սյունակ 1 Էջ 147
ԳԱՂՈՒԹ -ի (ուշ՝ գաղթ) «գաղթում, հայրենալքում, գաղութ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. gālūtā
Աղբյուր՝ ասոր. gālūθā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաղթել, գաղթական, գաղթականություն
Նոր՝
գաղթավայր, գաղթութային, գաղթականական, արտագաղթ, ներգաղթ
Մատենագիտություն
H. AG 301; Աճ. ՀԱԲ 505; Ջահ. ՀԼՊ 476
Էջ 147, սյունակ 1 Էջ 147
ԳԱՂՁԱՅ (գաղճայ) «մերկ» կամ «օրինակ» (ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է
Էջ 147, սյունակ 1 Էջ 147
ԳԱՂՁԵՐ «սռնապան»
Փոխառություն
Աղբյուր՝ ժող. լատ. calcea «կոշիկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 506
Էջ 147, սյունակ 1 Էջ 147
ԳԱՂՓԱՅ (գողփայ) «տրտնջացող» (ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է
Էջ 147, սյունակ 1 Էջ 147
ԳԱՂՓԻՈՍ (գաղփիփոս) «իմաստասեր» (ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է (ձեւը թվում է հունական, բայց հունարենում այդպիսի բառ չկա)
Էջ 147, սյունակ 1 Էջ 147
ԳԱՃ (գաջ) «գաջ, բուռ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. gaj
Աղբյուր՝ մ. պ. gač
Մատենագիտություն
H. AG 263; Աճ. ՀԱԲ 507