Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 130 / 430
ԼԻԳՐՈՆ
«փայլ (՞)»
Անստույգ (՞)
Աղբյուր՝ հուն. λυγρόν
«չարաբաստիկ, դժնի, դժբախտ»
Եթե նշանակությունն է «չարաբաստիկ, դժնի, դժբախտ», ապա ծագում է հուն. λυγρόν (λυγρός-ի հայց.) «չարաբաստիկ, դժնի, դժբախտ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լիգրոնաւոր
ԼԻԿԻԴՈՆ
«տիկնիկ, խաղատիկնիկ»
(բրբ.)
Ծագումն անհայտ է
ԼԻԿՆ
(-կան)
«կլոր մանրադրամ (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ։
ԼԻՄ
(լու՞մ, ի լմի)
«հալած ձյութ»
Ծագումն անհայտ է
ԼԻՆԻԼ
«լինել, առաջանալ, բնակվել, գտնվել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'lei-
«հենել, հակել, թեքել»
(անմիջական նախաձեւ՝ *klei-n-)
Հնարավոր է կապը եղանիլ եւ ե-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լինելուց,
լինելութիւն,
լինումն,
քաջալեր,
քաջալերել,
քաջալերից,
քաջալերութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κλινω «թեք(վ)ել, խոնարհ(վ)ել, հենել, իջնել, ապրել, բնակվել»
լատ.
clinō «թեքել, հենել»
հ. վ. գ.
hlinēn «հենել»
Մատենագիտություն
Pok. IEW 601;
Աճ. ՀԱԲ 284-285
Տե՛ս նաեւ
ԼԻՍԵՌՆ
(լիսոռն, -ունք)
«սրունքոսկր, ողն. սեռն, առանցք, իլիկի ծայրոցակ»
Ծագումն անհայտ է
նոր՝ եւ բրբ.՝ լիսեռնիկ, լիսեռննի, լիսեռնկեան։ Կապ ունի՞ արդյոք սեռն բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լիսեռնաձեւ,
լիսեռնիկ,
լիսեռննի,
լիսեռնկեան
Տե՛ս նաեւ
ԼԾԿՈՂ
««սողացող (՞)» կամ «սայթաքող (՞)» (ԲՀ՝ «սողեալ կամ ոտնատեալ»)»
Անստույգ (՞)
Ծագումն անհայտ է։
ԼՂՄՈՐ
««փետրաթափ, մերկամորթ» (բրբ. «գերհասուն, կակղած. ջրալի»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)lei-
«լպրծուն, լորձնոտ, սահել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)leib-, *(s)lib-)
Կազմված է բնիկ հնդեւրոպական *(s)lei- «լպրծուն, լորձնոտ, սահել» արմատից ծագող *(s)leib-, *(s)lib- հիմքից՝ -որ վերջածանցով (հմմտ. պղտոր)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ολιβρός «սահուն»
հ. վ. գ.
slēfan «սահել»
վ. ն. գ.
slēpen «հարթել, հղկել»
հայ.
լպիրծ, լպիրտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 289;
Ջահ. ՀԼՊ 135
ԼՈԳ
«նվաստ, անշուք, խեղճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *logʰh-
«թեթեւ»
(անմիջական նախաձեւ՝ *legʰh-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոգոտիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վեդ.
raghú «արագ, թեթեւ, չնչին»
հ. հնդկ.
rhant «թույլ, փոքր»
հուն.
ελάχυς «մանր, չնչին»
հ. իռլ.
laigiu «ավելի փոքր, ավելի վատ» (բաղդ.)
հ. իռլ.
lugam «փոքր»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։