Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՆԵՊՈՒԿ
«գիշածիճ, պապուկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
-ուկ վերջածանցով կազմություն, բայց այս դեպքում անհայտ է նեպ-ը:
ՆԵՐՁՈՒՆ
«՞»
Ստուգաբանություն (անստույգ)
կազմված է ներ- նախածանցով՝ ձու արմատից, իսկ վերջին ն-ն հոդ է, բայց ի՞նչ է հասկանում այս բառը գործածող Մագիստրոսը ներձուն ասելով, անհայտ է։
ՆԵՐՔԻՆԻ
(-նւոյ, -նեաց)
«ներքինի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է ներքին բառից՝ -ի վերջածանցով՝ իրանական համատիպ կազմություն օրինակով․
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
'ntryk (=antarkə)
«ներքինի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 447
ՆԵՑՈՒԿ
«մույթ, հենարան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է նի- նախածանցով եւ -ակ վերջածանցով՝ յենուլ «հենել» բայի կատարյալի հիմքից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 447
(Ն)ԿՐՈՒՍՏ
«ավելի լավ կամ ավելի ներքեւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ուստ-ը թերեւս վերջամասնիկ է
ՆՈՅՆ
I
նորին, նմին, նովին (-իմք), նոքին, նոցին, նոցուն (նոցունց), նոքիմբք (նոքումբք, նովիմբք), ուշ՝ -ի
«նույն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *no-
«դերանվանական արմատ»
-ին վերջածանցով (<*enes)
Բնիկ հնդեւրոպական՝ *no դերանվանական արմատից՝ -ին վերջածանցով (<*enes)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նոյնազգի,
նոյնաձեւ,
նոյնանուն,
նոյնաբունակ,
նոյնպէս,
նոյնչափ,
նոյնավարի,
նոյնքան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 465
ՇԱՀԱՏԱԿ
«ախոյեան, առաջամարտիկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կազմված է -տակ վերջածանցից, բայց ի՞նչ է շահ-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շահատակել,
շահատակին,
շահատակաբար,
շահատակութիւն
Շ(Լ)ՄՈՐ
(լ)
«շփոթ, իրարանցում, կռիվ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«կանչել, գոռալ, աղմկել, հնչել»
(անմիջական նախաձեւ՝ *skhel-mo-)
+ -որ վերջածանց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շ(լ)մորիլ,
շլմորութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
hlimman
«հնչել, աղմկել, մռնչալ»
հ. վ. գ.
hlamon
«աղմկել, կատաղել»
ՇԽՄՈՒՏ
(բբ)
«արագահոս»
Ստուգաբանություն (բնաձայն)
Անծանոթ շխ- արմատից՝ -ուտ վերջածանցով
ՇՂՈՒԱԿԱՆ
«մի տեսակ կոշիկ (հողաթափ)»
Ստուգաբանություն ()
Կազմված է շղու- անհայտ արմատից՝ -ական վերջածանցով: Աճառյանը (ՀԱԲ 3, 525) սրան է միացնում ԲՀ-ի շղոկան «փառամոլ» կամ «աշխարհական» բառը
Մատենագիտություն
ՀԱԲ 525
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։