Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«չու» որոնման արդյունք՝ 289 բառահոդված
· Էջ 13 / 29
ԾՊԵՂ
(բրբ. ծիպղ «ցանկապատ», ծիպլի «ճիպոտ»)
«տանիքի գերանահենք»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ վրաց. ckep-la
«ճիպոտ»
Աղբյուր՝ վրաց. cipeli
«հաճարի»
Կապ չունի հնդեւրոպական *g'ebh- «ճյուղ, փայտի կտոր» արմատի, այլ՝ ծ/թ հերթագայությամբ, *steb(h)- «սյուն, բուն, ծառի բուն» կամ *steib(h)- «ձող, կարծր» արմատներից մեկի հետ։
ԿԱԼ
II
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի)
«կալ, կալսելու տեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, թեքել, կորանալ, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *gᵘ̯i-lo-)
նման է հ. հնդկ. khala «կալ» բառին, բայց դժվարութիւն է հարուցում հնչիւնական անհամապատասխանութիւնը, եթե մենք գործ չունենք կաղ-խեղ տիպի համապատասխանութեան հետ՝ *(s)kel- «ծռել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կալորայ,
կալոտի,
կալատեղ,
կալապետ,
կալսել,
կալածեւ,
կալամէջ,
կալատէր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
khala «կալ»
Մատենագիտություն
Mayrhofer, KEWA 305
ԿԱԽՐԱՀԱՆ
(կահրա «բռնի, իզուր»)
«վայրահաչություն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրան. (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
ԿԱԿԱՉ
I
(կակաջ)
«կարկաչ»
Բնաձայն
Բնաձայնական կրկնավոր կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կակաչել,
կակաչին,
կակաչուն
ԿԱՂՁԻՆ
(կաղճին, կաղչին, գաղջին)
«ծեփելու ցեխ, շաղախ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *glei-
«սոսնձել, կպցնել, քսել»
Հնում չի ավանդված, եւ այս պատճառով դժվար է կապել հնդեւրոպական *glei- «սոսնձել, կպցնել, քսել» արմատի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
glūs «սոսինձ»
հ. իռլ.
glennim «կառչում եմ»
մ. ն. գ.
klei «կավ»
դան.
kleog «կպչուն կավագետ»
ԿԱՆԱՉ
(կանանչ)
«կանաչ (ած.), կանաչ, կանաչեղէն (գոյ.)»
Ծագումն անհայտ է (՞)
Ենթաշերտային բա՞ռ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանաչանալ,
կանաչագեղ,
կանաչագոյն,
կանաչազգեստ,
կանաչածել,
կանաչորակ,
կանաչութիւն
ԿԱՆՉ
(-ոյ, -ի, -ից)
«բարձրաձայն լաց, կանչ»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *kan-
«երգել, հնչել»
առանց բաղաձայնական տեղաշարժի՝ որպէս բնաձայն արմատ
բնաձայն կազմութիւն: Աւելի քիչ հաւանական է անմիջապես բխեցնել հնդեւրոպական *kan- «երգել, հնչել» արմատից (առանց բաղաձայնական տեղաշարժի՝ որպէս բնաձայն արմատ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանչել,
կանչիւն,
կանչուկ,
լալականչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 517
ԿԱՇԻ
(-ւոյ, -եաց)
«կաշի, մորթ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. kūšu
(թերեւս)
«կաշի»
Փոխառութիւն թերեւս սեմական աղբիւրից (սա էլ՝ սումերերենից): Աճառյանը (ՀԱԲ 2, 518) սրան է միացնում նաեւ արաբ. qaš' «չորանալ» արմատից ծագող qašā'a «մի կտոր չորացած կաշի», qaš'a «չոր մորթ» եւ այլ բառեր, որոնք ակկադ. բառի հետ կապ չունեն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաշռանալ,
կաշեայ,
հաստակաշի,
եաթնեկաշնեան,
կաշեգործ,
կաշեգործութիւն,
կաշեկազմ,
կաշեղէն,
կաշեպատ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 518
ԿԱՌԱՆ(Չ)
ուշ՝ -ոյ, -ի, -ից
«ողբ, ճիչ»
Բնաձայն
Բնաձայն կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառա(ն)չել,
կառաչյուն,
կառաչումն,
մագակառաչ
ԿԱՏԱԲ
«մի թռչուն»
Ծագումն անհայտ է (՞)
Կապ ունի՞ կատակ «մի թռչուն» կամ արաբ. judāf (կարդացուած՝ yadāf) «մի թռչուն՝ մի տեսակ ագռաւ (՞)» բառերի հետ։
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։