Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 388 բառահոդված (էջ 13/39)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 283, սյունակ 1 Էջ 283
ԻԴՈՍ I «հռոմեական տոմարի մեջ մարտ, մայիս, հուլիս եւ հոկտեմբեր ամիսների 15-ը եւ մյուս ամիսների 13-ը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. *είδος
փոխատու լեզու՝ լատ. idus
Մատենագիտություն
H. AG 350; Աճ. ՀԱԲ 238
Էջ 284, սյունակ 1 Էջ 284
ԻԼՈՒԼ «եբրայական տոմարի մեջ 6-րդ ամիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. īlūl
փոխատու լեզու՝ եբր. əlūl
Մատենագիտություն
H. AG 304; Աճ. ՀԱԲ 239
Էջ 287, սյունակ 1 Էջ 287
ԻՌՌԷԿՈՒԼԱՐԻՍ «անկանոն, ոչ կանոնաւոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. irregularis
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 248
Էջ 287, սյունակ 1 Էջ 287
ԻՍԲՈՒԼԱՅԻԴԷ (սբօլայիտէ) ««շատ ապրես, բազում տարիներ, շատ տարիներ» (բարեմաղթութիւն)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. εἰς πολλά έτη
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 248
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԳ ««անառակ, բղջախոհ, թուլամորթ» (նաեւ «թույլ, մաշված»?)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leg-h- «թեթեւ» (անմիջական նախաձեւ՝ *lng'hio-) ռնգային տարբերակից
Աճառյանը (ՀԱԲ 2, 257) փոխառություն է համարում հունարենից՝ տալով λαγνεία «անառակություն», λαγνύω «անառակություն անել, լրբանալ» եւ λάγνος «անառակ» ձեւերը, սակայն սրանցից անմիջապես հանել հայերեն ձեւերը (առանց -ն-ի) անհավանական է։ Մյուս կողմից՝ դժվար է գտնել անմիջական բնիկ հնդեւրոպական աղբյուր։ ձեւով ամենից ավելի մոտ թվացող *leg-h- «թեթեւ» արմատը իմաստով քիչ է համապատասխանում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լագութիւն, լագուցանել, լագորդել, լազրտել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
легкий
«թեթեւ»
ռուս.
легкое
«թոք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
Տե՛ս նաեւ
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱԿ- («լակում, լակելը» (բրբ. լակ «շան լակ, շան հեղուկ ուտելիք»))
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *lak- «չայպացնելով ուտել, լակել» (անմիջական նախաձեւ՝ *lakk-) բնաձայնական
արմատից, որ բնաձայնական է եւ զուգահեռներ ունի այլ լեզվախմբերում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լակել, լակոտալ, շնլակ, կատուլակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
lakti
«լակել»
հ. սլ.
lakati
«լակել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 260; Pok. IEW 653
Էջ 292, սյունակ 1 Էջ 292
ԼԱՒՇ (լաւաշ) «երկար, լայն եւ տափակ, այդպիսի հաց՝ լավաշ, թաղթ, արջտուկ (բոյս)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *lāb/p- կամ *lob/p- «թոյլ կախվել» (անմիջական նախաձեւ՝ *lāp-skh-°)
արմատից (լաւշ < *lāp-skh-°).
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լաւշտակ, լոշտակ, լոշել, լոշազաքայ, լոշքաշ, լոշականջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
labor
«սահել, իջնել, տարածվել»
լատ.
labium
«շուրթ»
հ. իսլ.
slafask
«թուլանալ, հալից ընկնել»
անհայտ
leppr (<*lappja)
«ցնցոտի...»
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵԹԻԼ «թուլանալ, թմրել, վհատվել»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *(s)leg- «թույլ, հոգնած լինել» (անմիջական նախաձեւ՝ *leg-to-) > լեթ
հ.-ե. արմատ՝ *kel- «խփել, կտրել» (անմիջական նախաձեւ՝ *klet-) > լեթ
Կասկածելի է կապը *(s)leg- «թույլ, հոգնած լինել» արմատի հետ (*leg-to->լեթ)։ Հազիվ թե կապ ունենա նաեւ հնդեւրոպական *kel- «խփել, կտրել» արմատի հետ՝ *klet->լեթ (°)
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵԽԵԼ «ջարդել, փշրել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *klekh-) *kel- «խփել, կտրել» եւ *kel- «ծակել» արմատների կողքին
բնիկ հնդեւրոպական՝ *klekh-` *(s)kel- «կտրել» արմատից (*kel- «խփել, կտրել» եւ *kel- «ծակել» արմատների կողքին)
Տե՛ս նաեւ
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵՂՈՒԼ «ջրով հարել, ջրի մեջ հարելով հալեցնել» (բրբ)
Ստուգաբանություն ()