Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 139 բառահոդված (էջ 13/14)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 720, սյունակ 1 Էջ 720
ՏԱՄՂԱ «դրոշմ, նշանադրոշմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թյուրք. tamγa
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 367
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԱՅՆՔ (տարայք, տարիայնք) ««նշաններ» (ԲՀ՝ «նշանք»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ։ Կապ ունի՞ տարայ «հեղուկաման» բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 726, սյունակ 1 Էջ 726
ՏԵՂԵԱԿ -ի, -աց «տեղյակ, հմուտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del- «նշան բռնել, նպատակադրվել»
որտեղից նաեւ տող, տաղ բառերը (տե՛ս)։ Հազիվ թե կապ ունենա տեղի բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տեղեկանալ, տեղեկութիւն, անտեղեակ, բազմատեղեակ, տեղեկագիր, տեղեկատու, լաւատեղեակ
Տե՛ս նաեւ
Էջ 729, սյունակ 1 Էջ 729
ՏԻՊ I -ո, ուշ՝ -ի, -աց «դրոշմ, նշան, օրինակ, կերպարանք, ձեւ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τύπος
Բաղադրություններ՝ տպաւոր, տիպար, գեղատիպ, լուսատիպ, հրեշտակատիպ, նոր՝ տպածոյ, տպարան, տպագրութիւն, արտատպել։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տպաւոր, տիպար, գեղատիպ, լուսատիպ, հրեշտակատիպ, տպածոյ, տպարան, տպագրութիւն, արտատպել
Մատենագիտություն
H. AG 384; Աճ. ՀԱԲ 408
Էջ 732, սյունակ 1 Էջ 732
ՏՈՂ I (ուղ՝ -ի) «տող, ուղիղ շարք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del- «նշան բռնել, հաշուել» (անմիջական նախաձեւ՝ *dol-)
Աճառեանը (ՀԱԲ 4, 418), նկատի ունենալով քարթուելական զուգահեռները (հմմտ. վրաց. toli «հաւասար, նման, հասակակից»), բխեցնում է ուրարտերէնից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տողել, տողան, տողանի, տողաբուն, շղթայատող, մարգարտատող, տողաշար, երկտող, քառատող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
tel
«թիւ, խօսք»
հայ.
տաղ
Մատենագիտություն
Pok. IEW 193; Աճ. ՀԱԲ 418
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՒՂՐԱՅ (տուղղայ) «սուլթանի նշանագիր, ստորագրություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. tuγra
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 427
Էջ 757, սյունակ 1 Էջ 757
ՓԱՅԻԶԱՅ «թաթարական պատվանշան, հրովարտակ, ոսկյա տախտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. pāyiza
բուն աղբյուրը՝ իրանական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 475
Էջ 782, սյունակ 1 Էջ 782
ՔԷՆ -ու «ոխ, վրէժ, նախանձ, քէն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kuoinā- «վրէժ, պատիժ, յանցանքի քաւութեան համար նշանակուած գին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քինալ, քինանալ, քինախնդիր, քինաւոր, անքէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
kaēnā-
«պատիժ, վրէժ»
մ. պ.
kēn
«վրէժ, թշնամութիւն»
հուն.
poinē
«արեան գին, փրկանք, քաւութիւն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 575-576
Էջ 785, սյունակ 1 Էջ 785
ՔՈՄԵԼ «աղըլ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։ Աճառյանը (ՀԱԲ 4, 586) նշում է, որ թրք. ayel նշանակում է «փարախ»։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 586
Էջ 786, սյունակ 1 Էջ 786
ՔՈՌԻ II ««գոմ» (ԲՀ՝ քուռի)»
Ստուգաբանություն ()
Աճառյանը, ըստ նշանակության, կցում է գոմ «լինել» բային՝ գոմ, գոս, գոյ.
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 587