Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 2396 բառահոդված (էջ 13/240)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԻԴ «մի թռչուն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԻՍՈՆ (անասոյ) «մի բույս՝ կարար, Pimpinella anisum L.»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άνισον
Մատենագիտություն
H. AG 340; Աճ. ՀԱԲ 196
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԻՏԱԿ «Հայկի համաստեղության մի աստղի անուն» (աստղաբաշխական)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Տե՛ս նաեւ
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԻՒ (-ոյ, հազվադեպ՝ -ի, -աց) «անիվ, կառքի ակ, սռնի, առանցք, տանջելու մի գործիք, խաղալիք, երկնային մարմնի գունդ, ուղտափշի սերմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *snēu- «պտտել» (անմիջական նախաձեւ՝ *snēuo-)
այս արմատից է նաեւ հայ. նեարդ բառը (<*sneurt-)` իմաստային այլ զարգացմամբ. անիւ բառի ա- նախահավելվածի համար հմմտ. ամիս *mensos ձեւից։ Ավելի քիչ հավանական է համեմատությունը *enebh- «պորտ» արմատից ծագող ձեւերի հետ, որ նշում է Աճառյանը (ՀԱԲ 1, 196)` նմանությունը համարելով պատահական:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անուաջալութիւն, անուաձեւ, անուաւոր, միջնանիւ, չորեքնանիւ, երկանիւ, հեծանիւ, հեծանորդ, քառանիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
snua
«ոլորել, հյուսել»
հ. իռլ.
snútigr
«պտտվող (ջրաղացաքարի մասին)»
նորվ.
snaa
«շտապել» <*snāwēn
լատվ.
snaujis
«օղակ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149; ԲԷՀ 49; Աճ. ՀԱԲ 196
Տե՛ս նաեւ
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԽԹԱՆՔ «մի տեսակ հիվանդություն»
Ստուգաբանություն (բնիկ հայերեն)
կազմված է խիթ «ցավ, վերք, հիվանդություն» բառերից՝ ան ոչ ժխտական նախածանցով:
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԾԵՂ (անձեղ, անձեղն) «կաչաղակ, մի եղանակ» (երաժշտ.)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հ.-ե. *kneug- բնաձայն արմատի հետ:
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆՁԻԱՆ(Ի) (անձնի) «մի ծառ, սոսի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆՁՆ -ին, -ինք, -անց «ինքը, անձ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ang'hen- «շունչ, անձ»
«շունչ, անձ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձնազով, անձնական, անձնակից, անձնասպան, անձնատուր, անձնգովութիւն, անձնահաճոյ, անձնսիրութիւն, անձնընտիր, անձնիշխան, առանձնել, ստանձնել, յանձանել, անձնիւր, անցնիւր, դատարկանձն, միանձն, մեծանձն, վեհանձն, յանձնձել, անձնուէր, անձնուիրութիւն, առանձին(ն), անձնականութիւն, անձնավստահ, անձնատուութիւն, անձնազոհ
Էջ 60, սյունակ 1 Էջ 60
ԱՆՁՐՈՒԹ «մի խեժ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. anzaruṭ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 205
Էջ 60, սյունակ 1 Էջ 60
ԱՆՁՐՈՒԿ «մի փոքր ձուկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հայ. ձու-կն բառի հնդեւրոպական նախաձեւի հետ: