Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 350 բառահոդված (էջ 13/35)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄԱՍՏ «ջրգողություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ» զ- նախածանցով
կազմված է զ- նախածանցով *մաստ արմատից, որ կարող է գալ հնդեւրոպական *mad- «թաց, խոնավ» արմատից։ Այստեղից է նաեւ մաստ «ածիկ» բառը։
Մատենագիտություն
Զահ. ՀԼՊ 179
Տե՛ս նաեւ
Էջ 242, սյունակ 1 Էջ 242
ԶՈՐԱՍԱՌՈՅ «անխորտափանց, անխոհեմ (՞)»
Ստուգաբանություն (անստույգ)
ունի զորս-առոյ կազմությունը, բայց իմաստն անբացատրելի է
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷՇ -ոյ, -ու (հավաք. իշեար, իշան) «էշ, քարանետ մեքենա, քնարի թելերի հենարան, աստղ Խեցգետնի համաստեղության մեջ» (աստղաբաշխական)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ek'uo-s
Բնիկ հնդեւրոպական՝ *ek'uo-s արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իշակես, իշամտռուկ, իշանդամ, իշավայր, իշավար, իշացոլ, էշայծեամն, կիսէշ, ցռէշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ašva
ավ.
aspa
հ. պ.
asa
հուն.
ιππος
<*eikuo-s
լատ.
equus
գոթ.
aihwa
«ձի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 117-118; Ջահ. ՀԼՊ 163-164
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՄԲՈՅՍ «պատճառ»
Ստուգաբանություն (անստույգ)
ընդ- ածանցով կազմուած է բոյս բառից (ընդ-բոյս > ըմբոյս)՝ սրա «ծնունդ, սկիզբ» իմաստի անցմամբ:
Մատենագիտություն
ԲՀ None
Էջ 248, սյունակ 1 Էջ 248
ԸՆԴ (նախադիր) (սեռ.), (եզ. տր., հգն. հյց.), (բցռ.), (գրծ.), (նախածանց) (ընդ-, ըն-, ըմ-) ««փոխարեն» (սեռ.), «հետ, միասին» (եզ. տր., հգն. հյց.), «մոտից» (բցռ.), «տակ» (գրծ.), ընդ- (ընդ-, ըն-, ըմ-) (նախածանց)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *anti- «փոխարեն, միասին»
հ.-ե. արմատ՝ *ndhos- «տակ»
իմաստների համար եւ, թերեւս, *ndhos- («տակ» իմաստի համար)։
Էջ 249, սյունակ 1 Էջ 249
ԸՆԿԵՐ (ընգեր) (-ի, -աց) «ընկեր»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է ըն(դ)- նախածանցով կեր արմատից` «միասին ուտող» իմաստով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընկերակից, ընկերասէր, ընկերել, ընկերհաշտութիւն, ընկերհաշտիք, ընկերջակել, ընկերանի, հաւաւընկեր, ընկերական, ընկերականութիւն, ընկերվարական, ընկերվարութիւն, խօսքընկեր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 129
Էջ 251, սյունակ 1 Էջ 251
ԸՍՏԷՄ «բայց (՞), միթե (՞), միայն թե (՞)»
Ստուգաբանություն (անստույգ)
(աղավաղվա՞ծ) բառ. իմաստի մեկնությունը պատկանում է Աճառյանին
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 134
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԽԱՆՁ (թախանձ, թաղանձ) «աղաչանք, պաղատանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *te(n)k- «(ձեռքը) մեկնել, խնդրել» (անմիջական նախաձեւ՝ *təkh- կամ *tə(n)kh-)
հայ-գերմանական իմաստային զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թախանձել, թախանձելի, թախանձութիւն, թախանձալից, ոգեթախանձ, բազմաթախանձ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
thiggiam
«թախանձել, աղաչել, պաղատել»
հ. վ. գ.
dicken
«աղերսել, մի բան խնդրել»
Էջ 255, սյունակ 1 Էջ 255
ԹԱՀՐԻԼ «սայթաքել (?)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառեանը (ՀԱԲ 2, 143) կապում է թրք. դահրիլ «հոգնել» բառի հետ, որի ծագումը նոյնպէս անյայտ է եւ որի իմաստը համատեքստին չի համապատասխանում:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 143
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԻ «բուսանուն (°) կամ թաղիք (°)»
Ստուգաբանություն (անստույգ)
Անստույգ իմաստով բառ: Աճառյանը (ՀԱԲ 2, 147) հնարավոր է համարում նույնացնել թաղիք բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
Տե՛ս նաեւ