Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 955 բառահոդված (էջ 13/96)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 102, սյունակ 1 Էջ 102
ԱՒՁ (-ի) «օձ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *aughi-
բայց նախաձեւի վերականգնումը դժվարություններ է հարուցում: Թերեւս կարելի վերականգնել *aughi- նախաձեւը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւձախառն, աւձահալած, աւձահար, աւձամարտ, աւձապաշտ, աւձաձուկ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 112; Աճ. ՀԱԲ 611-612
Էջ 104, սյունակ 1 Էջ 104
ԱՒՐԱՒՐ (օրոր) «օրոր, օրորոցային երգ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Կրկնավոր (բնաձայնական) կազմութիւն՝ թերեւս հնդեւրոպական *au-ro-ից (հմմտ. աւրեր) եւ երեր արմատի ձայնդարձային ձեւի (որոր-) բաղարկութեամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւրաւրել, որորալ, աւրաւրոց, աւրորան
Տե՛ս նաեւ
Էջ 104, սյունակ 1 Էջ 104
ԱՒՐԵՐ (-ի, -աց) (օրեր) «անեծք, նզովք, նախատինք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *au- «խոսել» (անմիջական նախաձեւ՝ *au-ro-) բաղարկված *rəu- ձեւի հետ (*ōr- «խոսել, կանչել»)
Թերեւս կրկնավոր կազմութիւն՝ հնդեւրոպական *au-ro- ձեւից (*au- «խոսել»)՝ բաղարկված *rəu- ձեւի հետ (*ōr- «խոսել, կանչել»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
αὐώ
«գոռալ, ճչալ»
հուն.
ἀρᾱ́
«աղոթք, անիծել» (*αρφα)
լատ.
ōrō
«խոսել, խնդրել»
խեթ.
aruuāi
«ժխտել, դիմել»
խեթ.
arliia-
«պատգամախոսել»
Էջ 105, սյունակ 1 Էջ 105
ԱՓԱՓԱՅ (անփափայ-ք), -ի, -ից «առապար, ապառաժուտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կրկնավոր կազմություն, որի արմատական ձեւի ծագումն անհայտ է:
Էջ 106, սյունակ 1 Էջ 106
ԱՓՍԵ
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άψίς
Բաղադրություններ` (նոր)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ափսեաձեւ, ափսեանման, ափսեաչափ
Մատենագիտություն
H. AG 342, 517; Աճ. ՀԱԲ 366
Էջ 106, սյունակ 1 Էջ 106
ԱՔԱՂԱՂ -ոյ (աքալալ, ազալալ, այգալալ, այլեւ աքլալ, աքլար, աքլոր, աքլօր, ագլոր) «հավի արու, աքաղաղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- «կանչել» (անմիջական նախաձեւ՝ *kəl- կամ *kl-) Կրկնավոր կազմություն, ձայնդարձային ձեւ
Կրկնավոր կազմության բնիկ հնդեւրոպական ծագման *քալ < հնդեւրոպական *kəl- կամ *kl- ձեւից, որ *kel- «կանչել» արմատի ձայնդարձային ձեւն է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
usa-kalā
հ. իռլ.
cailech
կիմր.
ceilliog
«աքաղաղ» ան-կախ կազմություններ *kel- արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 368-369
Էջ 106, սյունակ 1 Էջ 106
ԱՔԱՔ (աք, բաք, աբբագ) ««մուկ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. aqbār «մուկ»
եբր. aqbār «մուկ» բառի աղավաղված ձեւն է, որ այլ ձեռագրերում առկա է աբբաք, աբբագ ձեւերով
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 352
Էջ 107, սյունակ 1 Էջ 107
ԱՔՍԱՐ ««գետնընկույզ» (bunium bulbocastanum) (՞)» (բուսաբանական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբերենից
Ալիշանի Հայբուսակը տալիս է akutār-ձեւը, որ անհավաստի է. ktr արմատից կա katirā «գազ, խագիրան, Astragalus L.»
Էջ 107, սյունակ 1 Էջ 107
ԱՔՈԿ «վատ. անպատեհ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Իմաստափոխված բարբառային ձեւ ահոկ «հանցանք, վնաս, պակասություն» բառի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 371
Էջ 109, սյունակ 1 Էջ 109
ԲԱ (ներկայի 1-ին դեմք՝ բամ) «խոսել, ասել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhā- «խոսել» *bhā- > բամ, bhā-ti- > բայ, *bhā-ni- > բան, *bhāsri > բառ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բայ, բայածական, աներկբայ, խաբեբայ, մակբայ, թերբայութիւն, բայական, բայակերտ, բայաձեւ, բայաբուն, բայարմատ, բայական, դերբայ, դերբայական, մակբայակերտ, բան, բանբեր, բանագետ, բանագնաց, բանադրել, բանախօսութիւն, բանաստեղծ, բանաքաղ, բանսարկու, բանել, այլաբանել, փառաբանել, ապարանել, մեծարբանել, դիմաբանել, ընդդիմաբանել, բանահիւսութիւն, բանասիրական, բանաստեղծական, բուսաբան, երկրաբան, երկրաբանութիւն, բութաբանութիւն, կենսաբան, կենսաբանութիւն, բառ, բառգիրք, բառակապ, բառացի, կիսաբառ, բարձրաբարբառ, երկբարբառ, մեծաբարբառ, բառագիտութիւն, բառարան, բառացանկ, բառացուցակ, բառախաղ, բառակազմութիւն, բառական, բառաքննութիւն, բարբառ, բարբառել, անբարբառ, բարբառագետ, բարբառագիտական, բամբաս-, բամբասանք, բամբասել, բամբասական, անբամբաս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φαμέν
«ասել»
հուն.
φάτις
«լուր, խօսք, բայ»
հ. իռլ.
bōn
«խնդիրք»
Մատենագիտություն
H. AG 427-428; Աճ. ՀԱԲ 386; Ջահ. ՀԼՊ 115