Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 3178 բառահոդված (էջ 13/318)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 48, սյունակ 1 Էջ 48
ԱՅԹԻՌ (աթիռ) (յայթիռս կալ «ոտքի մատներին կանգնելով ուշադիր լսել» արտահայտութեան մէջ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Տե՛ս նաեւ
Էջ 50, սյունակ 1 Էջ 50
ԱՅՐԻ (-ւոյ, -եաց) «այրի կին կամ տղամարդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Եթե կապ ունի այր «տղամարդ» բառի հետ, ապա ի՞նչ ձեւով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այրենոց, այրութիւն, այրիութիւն, այրանալ (այրիլ)
Էջ 50, սյունակ 1 Էջ 50
ԱՆԱԳՈՐՈՅՆ (անագորոն, անագորուն, անագորովն) «անգութ, անողորմ, դաժան, անխնայ, անմիտ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *uer- «սիրալիրություն, բարյացակամություն»
Կազմված է ան- ժխտականով՝ այլուր անհայտ *ագոր «գութ, ողորմածություն» արմատից: Վերջինիս համար կարելի՞ է արդյոք ենթադրել կապ գորով բառի կամ հնդեւրոպական *uer- «սիրալիրություն, բարյացակամություն» արմատի հետ:
Էջ 50, սյունակ 1 Էջ 50
ԱՆԱԳՈՒՄ «մի տեսակ օդ կամ քամի»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *an- «շնչել, շունչ, հողմ, քամի»
Ծագումն անհայտ է: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *an- «շնչել, շունչ, հողմ, քամի» արմատի հետ:
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱԼՈՒԹ «ընձուղտ» (ըստ ս. գրքի հուն. բնագրի), «եղնիկ» (ըստ Համշենի բրբ.), «մի բույս»
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՂԱՅՏ «գարշ կամ աղտեղի» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 1, 179) ուղղում է անաղարտ, բայց Ամալյանը (ԲՀ 347) ժխտում է՝ ենթադրելով անուղղայ բանի սխալագրություն՝ ըստ սրա որոշ բացատրությունների՝ («անզեղջ, կամ գարշ, կամ անհաւան կամ աղտեղի»)
Մատենագիտություն
ՀԱԲ 179; ԲՀ 347
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՇԱՀԻԿ (անաշախիկ) «օտարական, պանդուխտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
որի դիմաց հայերենում կազմվել է միեւնույն բաղադրիչներով անաշխարհիկ բառը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 180
Տե՛ս նաեւ
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՐԱՆ «դարան» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 52, սյունակ 1 Էջ 52
(Ա)ՆԱԹԻ «անոթի, քաղցած, սոված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *nāg- «անոթի, քաղցած, ժուժկալ» (անմիջական նախաձեւ՝ *nāguhtiio-)
արմատից. հայ-հունական զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նաթութիւն, անաւթութիւն, անաւթոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
νήφο
«լինել զգաստ, ժուժկալ» դոր. ναφω
Մատենագիտություն
Pok. IEW 754
Էջ 52, սյունակ 1 Էջ 52
ԱՆԱՍՏՐ (նաւստր, անուստր) «նոսր, նվազ, տկար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հնարավոր է բնիկ հնդեւրոպական ծագում (*nau-k-, *neu-k-), բայց վերականգնվող ձեւերը` *nāu-, *neu-, *neuk-, համապատասխան հավաստի զուգահեռներ չունեն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(ա)նաւստրագոյն, անաւստրամարմին, (ա)նաւստրութիւն, անաւստրաբար, նաւստրահոդ
Տե՛ս նաեւ