Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 234 բառահոդված (էջ 13/24)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՐ I «ծուռ, ծռված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *gor-)
եթե նկատի առնենք կեռ ձեւի առկայությունը, ապա ավելի քիչ հավանական է բխեցումը *gou-ero-ից կամ *gou-tro- ից` *geu- «ծռել, թեքել, կամար կազմել» արմատից, ինչպես կարծում է Յ. Պոկոռնին (IEW, 1, 397)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորանք, կորացուցանեմ, կորակտուց, կորակնոր, կորնթարդ, կորագլուխ, ակնկոր, ակնկորեմ, կամակոր, գլխակորիմ, կորաթամակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կեռ
բրբ.
կոռ
բրբ.
կորձ
Մատենագիտություն
IEW 397
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՐ II «ձագ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g^or-
Յ. Պոկոռնին (IEW 1, 485) տալիս է միայն ածանցյալ *g^rebh- «սաղմ, երեխա, ձագ» նախաձեւը, որի *g^orēbh- տարբերակից, թերեւս, ծագում է կորիւն-ը (*g^orēbh-no` ըստ O. Hass-ի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորիւն, խոճկոր, խոճկորակ, առիւծակորիւն, գայլակորիւն, իժակորիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gárbhas
«արգանդ, սաղմ»
ավ.
garəva
«արգանդ, սաղմ»
հուն.
βρειρος
«սաղմ, նորածին, երեխա, ձագ»
ռուս.
жеребенок
«քուռակ, մտրուկ»
Մատենագիտություն
IEW 485
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՐ III «կորուստ, փչացում»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *g^er- «կլանել, կոկորդ, անդունդ»
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *g^er- «կլանել, կոկորդ, անդունդ» արմատի հետ։ Ենթաշերտային բա՞ռ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորնչիլ, կորուսանել, կորնչումն, կորուստ, կորուսիչ, կորստախառն, կորստական, անկորուստ, երախտակորոյս, խորհրդակորոյս, համակորոյս, հետակորոյս, մտակորոյս, շնորհակորոյս, դաշնակորոյս, կանխակորուստ
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՐԱՆԳԱՍ «ագռավներ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κόρακες
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 645
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՐԱՔ (նոր բառ) «կապար (բույս)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 423, սյունակ 1 Էջ 423
ԿՈՐԲԱՆ I (-ի, -ից) «նվեր (տաճարին), զոհ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κορβάν
փոխատու լեզու՝ եբր. qārbān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 646
Էջ 423, սյունակ 1 Էջ 423
ԿՈՐԲԱՆ II «սաղավարտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κορυφαῖον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 646
Էջ 423, սյունակ 1 Էջ 423
ԿՈՐԴ (-ոյ) ««խոպան, անմշակ» (բ. «պինդ, կարծր, կոշտ, կոպիտ»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտ. quldini
l > ր անցմամբ, որ անցել է նաեւ քարթվելական լեզուներին՝ վրաց. kordi «խոպան հող», ճան. kordi «գուղձ, հողակոշտ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորդանալ, կորդել, կորդան, կորդապատառութիւն, կորդափլուրք
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
kordi
«խոպան հող»
ճան.
kordi
«գուղձ, հողակոշտ»
Էջ 423, սյունակ 1 Էջ 423
ԿՈՐԴԱԿ (կուրտակ) «սաղավարտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 423, սյունակ 1 Էջ 423
ԿՈՐԴԻՆ (կուրդին) «թամբ, համետ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *gord-)
արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
granth
«հյուսել, կցել, հանգուցել»
հ. վ. գ.
kratto
«զամբյուղ (որպես հյուսված բան)»