Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 406 բառահոդված (էջ 13/41)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԿՐԿՏԵԼ «վայելել, կերուխում անել (?)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 241, սյունակ 1 Էջ 241
ԶՈԴԻԱԿՈՍ (զօտիակոս, ձոդիակոս, ձօդիակոս) «կենդանակերպ» (աստղաբաշխական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ξωδιακός
Մատենագիտություն
H. AG 350; Աճ. ՀԱԲ 103
Էջ 242, սյունակ 1 Էջ 242
ԶՈՎ «ընկերություն, գործակցություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. zawi «խաղաղություն, համերաշխություն»
քարթվելական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զովող, զովողակից, զովողութիւն, զովողիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
zawi
«խաղաղություն, համերաշխություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 106
Էջ 242, սյունակ 1 Էջ 242
ԶՈՒԱՐԱԿ -ի, -աց (զուար-) «մատաղ ցուլ, արջառ, Յուլ կերպանակերպ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զուարակագլուխ, զուարակազենութիւն, զուարակափիղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 107-108
Էջ 249, սյունակ 1 Էջ 249
ԸՆԹՐԻՔ «ընթրիք, երեկոյան ուտելիք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա (փոխառությո՞ւն) խեթ. etriia «անել», etri «ուտելիք, կերակուր» բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընթրել, ընթրատու, ընթրակից, ընթրեկերք, անընթրիս, հացընթրիք, նախընթրակ, հիւրընթրեաց
Էջ 249, սյունակ 1 Էջ 249
ԸՆԿԵՐ (ընգեր) (-ի, -աց) «ընկեր»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է ըն(դ)- նախածանցով կեր արմատից` «միասին ուտող» իմաստով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընկերակից, ընկերասէր, ընկերել, ընկերհաշտութիւն, ընկերհաշտիք, ընկերջակել, ընկերանի, հաւաւընկեր, ընկերական, ընկերականութիւն, ընկերվարական, ընկերվարութիւն, խօսքընկեր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 129
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԱՓԽԱԼԻԼ «մի տեսակ արատ (շան մասին)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պարսկերեն xelal «արատ, պակասություն»
(պարսկերենի՞ց. հմմտ. xelal «արատ, պակասություն»):
Էջ 265, սյունակ 1 Էջ 265
ԹԵՓ (-ոյ) «թեփ, բարակ կեղեւ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)teb(h)/p(h)- «սյուն, բուն, թուփ, խուրձ, փունջ, ոտք դնել» (անմիջական նախաձեւ՝ *tephu-)
բխեցումը հնդեւրոպական *(s)teb(h)/p(h)- «սյուն, բուն, թուփ, խուրձ, փունջ, ոտք դնել» արմատից` *tephu > թեփ. Այս ստուգաբանութեամբ թափ եւ թեփ արմատները ստուգաբանօրեն կապուած են, բայց իմաստով հեռու
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեփուկ, թեփոտ, թեփոտել, թեփակեր, թեփակալել, թեփահանել, թեփամորթ, թեփոտում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. ֆրիգ.
stapul
«ատամնածայր»
հ. հնդկ.
stabd/a
«ամուր, պինդ»
հ. իսլ.
stapi
«բարձր սեպաժայռ»
հ. վ. գ.
stambal
«կտոր, բեկոր»
Էջ 270, սյունակ 1 Էջ 270
ԹՈԹՈՎ «թոթով, թլվատ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Կրկնավոր պատկերավոր կազմություն։ Աճառյանը (ՀԱԲ 2, 193) որպես բնիկ հնդեւրոպական միացնում է թոթվել բայի արմատի հետ եւ բխեցնում *(s)teu- «բարձրաձայն գովել, օրհներգել» արմատից, որ անհավանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոթովախօս, թոթովախօսութիւն, թոթովել, թոթովութիւն, թոթովատ
Մատենագիտություն
ՀԱԲ 193
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՇԱԿ -ի, -աց (թորշակ, թօշակ) «ուղեպաշար, պարեն, ռոճիկ, թոշակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. tōšak
փոխատու լեզու՝ պ. tōša
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոշակել, թոշակաւոր, թոշակակեր, նոր՝ թոշակառու, թոշակատու, թոշակատեր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 197