Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԾԻՐՏ
(ծիրտ, ծերտ)
(գրտել, գոդել)
«ծերտ, թռչնաղբ, ճանճաղբ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sk'er-
«կղկղել, մարմնի կեղտ, կղկղանք»
(անմիջական նախաձեւ՝ *sk'er(d)-)
Կան բարբառային g-ով տարբերակներ (գրտել, գոդել), որոնք կարող են g-եռ(ն)-ի հետ միասին ծագել հնդեւրոպական *sk'er(d)- «կղկղել, մարմնի կեղտ, կղկղանք» արմատից, բայց ինչպիսի՞ն է սրանց հնչյունական հարաբերությունը ծիրտ-ի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծրտել
ԾՆՃԱՏ
««կեղեւահանված բրինձ (՞)» կամ, թերեւս, «չալթուկ (՞)» (վերջինս ըստ՝ Աճառյանի, ՀԱԲ 2, 465)»
Ստուգաբանություն ()
Կազմված է ծանձ (ծնձ-) արմատից (տե՛ս) -ատ ածանցով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանձ,
-ատ
Մատենագիտություն
Աճառյանի, ՀԱԲ 465
Տե՛ս նաեւ
ԾՐԴԻԼ
(բրբ. ծըռիլ)
«կեղտոտվել, կեղտակորույս լինել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս ծիրտ բառի տարբերակն է
Տե՛ս նաեւ
ԿԱԴԷՍ
(կեղէզ, կեղէտ)
«սուրբ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κάδης
փոխատու լեզու՝ եբր. qādēš
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 478
ԿԱԹՈՂԻԿԵ
(-ի, -ից)
(կաթողիկեայ, կաթուղիկե, կաթուղիկեայ)
««ընդհանրական (եկեղեցի, առաքելական թուղթ), մայր եկեղեցի» (մ. հ. կաթուղիկե, կաթուղիկեան «մեծ երակ»)»
(եկեղեցական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. καθολική
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաթողիկեցի,
կաթողիկեական
Մատենագիտություն
H. AG 353;
Աճ. ՀԱԲ 481
ԿԱՂ
I
(-ի, -աց)
«խեղանդամ, կաղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«ծռել, հենել, ծուռ»
կ/խ հերթագայութիւն
Հավանաբար կ/խ հերթագայութեամբ կապուած է խեղ արմատի հետ, որ ծագում է հնդեւրոպական *(s)kel- «ծռել, հենել, ծուռ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղալ,
կաղանալ,
կաղիլ,
կաղակարծ,
կաղակարծելի,
կաղակարծութիւն,
հենակաղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 491
Տե՛ս նաեւ
ԿԱՂԱՅ(Ա)Թ
«եկեղեցի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲՀ-ի կահաթ «ժողով(ածու)» բառի մի այլ գրությունը եւ մեկնությունն է: - Ամալյան, ԲՀ 384: ԲՀ-ի կահաթ-ը առնված է աստվածաշնչի Կահաթ հատուկ անվան մեկնությունից:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 384
ԿԱՅՈ
I
«վիճակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ` ստացված ո-ի հավելագրությամբ (կայոն փոխանակ կային ձեւի)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 507
ԿԱՆԿԵՂ
(կանկեղոն)
«վանդակապատ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κάγκελος (κάγκελον)
Մատենագիտություն
H. AG 354;
Աճ. ՀԱԲ 515
ԿԱՊՈՒՏ
«կողոպուտ, ավար, կողոպտված»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *kap-
«բռնել»
փոխատու լեզու՝ իրանական
փոխառություն իրանական աղբյուրից (հնդեւրոպական *kap- «բռնել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապտել,
մեհենակապուտ,
տաճարակապուտ,
դիակապուտ,
անկապուտ,
եկեղեցակապուտ,
սեղանակապուտ,
հանդերձակապուտ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։