Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4109 բառահոդված (էջ 13/411)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 43, սյունակ 1 Էջ 43
ԱՄԱՒԹ (-ոյ) «ամոթ»
Ստուգաբանություն ()
Նոյն ծագումն ունի, ինչ ամաչել բայը (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամաւթակից, ամաւթանք, ամաւթապարտել, ամաւթխած, ամաւթեած, ամաւթղեած, ամաւթոյք, անամաւթ, անամաւթիլ
Տե՛ս նաեւ
Էջ 43, սյունակ 1 Էջ 43
ԱՄԲԱՍՏԱՆ (-ի, -աց) «ամբաստանող, ամբաստանություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. hambastan «ձեւավորել, կազմել, հերյուրել»
հմմտ. մ. պ. hambastan «ձեւավորել, կազմել, հերյուրել»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբաստանել, ամբաստանութիւն, ամբաստանագիր, ամբաստանական, ամբաստանիչ, ամբաստանեալ
Էջ 43, սյունակ 1 Էջ 43
ԱՄԲԱՐ (-ի, -աց, ուշ՝ -ոյ) (ամպար, համբար) «ամբար, շտեմարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. (h)anbār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համբարել, համբարանոց, ամբարապետ, ջրամբար, համբարակալ, համբարածու, համբարական, համբարան, խոտահամբար, յոգնահամբար
Մատենագիտություն
H. AG 95, 178; Աճ. ՀԱԲ 149
Տե՛ս նաեւ
Էջ 43, սյունակ 1 Էջ 43
ԱՄԲԱՐԻՇՏ (ամպարիշտ, անբարիշտ) «անհավատ, անաստված, չարագործ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական պարիշտ
Կազմված է ան- ժխտականով՝ իրանականից փոխառյալ պարիշտ ձեւից՝ ն-ի եւ պ-ի հետագա առնմանական փոփոխությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարշտել, ամբարշտանալ, ամբարշտագոյն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 149
Էջ 43, սյունակ 1 Էջ 43
ԱՄԲԱՐՏԱԿ (-ի, -աց) (համբարտակ, անբարտակ) «աշտարակ, կոթող, թումբ, ամբարտակ, ամբարտավանություն»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարտակել
Էջ 44, սյունակ 1 Էջ 44
ԱՄԲԵՏ -ի, -ից (ամբոյտ, ամպոյտ, անբոյթ) ««խլուրդ» (անբոյտ «մի դեղաբոյս՝ արծվաճանկ, գողենի, asplenium scolopendrium», այլ՝ «հովագ կամ միեղջերու»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *bheu- «աճել, բարգավաճել»
Հազիվ թե կազմված լինի ան- նախամասնիկով՝ ինչ-որ *բետ ( *բոյտ) արմատից, (հազիվ թե՝ հնդեւրոպական *bheu- «աճել, բարգավաճել» արմատից, որտեղից՝ բոյս)։
Տե՛ս նաեւ
Էջ 44, սյունակ 1 Էջ 44
ԱՄԲՈԽ -ի, -ից, ուշ՝ -ոյ «բազմություն, խռովություն, խռովք. իրարանցում, կռիվ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. hambōh
փոխատու լեզու՝ պ. anbōh
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբոխել, բազմամբոխ, միջամբոխ, խառնամբոխ, միաբանամբոխ, խաղաղամբոխ, մարտամբոխ, ամբոխութիւն, ամբոխանք, հրեշտակամբոխ, ամբոխական, ամբոխասաստ, ամբոխաբար, ամբոխալից, ամբոխային, ամբոխավար, ամբոխավարութիւն
Մատենագիտություն
H. AG 96; Աճ. ՀԱԲ 151
Էջ 44, սյունակ 1 Էջ 44
ԱՄԲՈԿ (ամբոյկ, անբոկ) «ավարտ, գործի վերջ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bheug(h)- «հեռացնել, մի կողմ դնել, մաքրել, ազատել» an նախամասնիկով կազմություն
կազմություն՝ *bheug(h)- արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբոկել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
baog
«լուծել, ազատել»
գոթ.
usbaugjan
«ավելել, մաքրել»
Էջ 44, սյունակ 1 Էջ 44
ԱՄԵԹ «հաստատուն, կայուն, փորձառու, բերրի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *omo- «եռանդով հարձակվել, ամուր կանգնել, ամրացնել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *omo- «եռանդով հարձակվել, ամուր կանգնել, ամրացնել» (հմմտ. հ. հնդկ. ámatra- «ամուր») արմատի հետ։ Քիչ հավանական է Գ. Ղափանցյանի ենթադրությունը ավ. maētha «տատանվող, անհաստատ» բառի՝ ժխտական լինելու մասին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամեթագոյն, ամեթանալ, ամեթութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ámatra-
«ամուր»
Էջ 45, սյունակ 1 Էջ 45
ԱՄԵՂՆԵԼ (բբ) (բհ` ամեղելել) «ուրանալ, ժխտել»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *mel- (անմիջական նախաձեւ՝ *n-mel) հին ժխտական կազմութիւն
հին ժխտական կազմութիւն` մեղ- արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
նոր հայերեն
ամնեղ
նոր հայերեն
չմեղ
նոր հայերեն
չմեղել