Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԹԱԹԱՂԵԼ
«թաթախել» կամ «ծեծել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tā-
«հալչել»
*-l ածականով
եթե ճիշտ է առաջին նշանակությունը, ապա առկա է կրկնավոր ձեւ
ԹԱԹՐԱ
(թաթրի, թեթրի)
«մի բույս՝ աղտոր, սումախ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tatra
փոխատու լեզու՝ պ. tatri
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 139
ԹԱԽԱՆՁ
(թախանձ, թաղանձ)
«աղաչանք, պաղատանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *te(n)k-
«(ձեռքը) մեկնել, խնդրել»
(անմիջական նախաձեւ՝ *təkh- կամ *tə(n)kh-)
հայ-գերմանական իմաստային զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թախանձել,
թախանձելի,
թախանձութիւն,
թախանձալից,
ոգեթախանձ,
բազմաթախանձ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
thiggiam
«թախանձել, աղաչել, պաղատել»
հ. վ. գ.
dicken
«աղերսել, մի բան խնդրել»
ԹԵԶԱՆ
-ոյ, ուշ՝ -ի, -աց
«գործվածքի լայնքի թել, հագուստի երկար թեւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *stegh-
«ծակել»
կողմնակի *-gh-ով տարբերակ
կապ ունենա հնդեւրոպական *stegh- «ծակել» արմատի հետ որպես կողմնակի *-gh-ով տարբերակից ծագած ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեզ(ա)նիք,
թեզանատ,
թեզանաւոր,
թեզանեայ,
ոսկեթեզան
ԹԵԹ
«ծանր»
Ստուգաբանություն (կեղծ բառ)
ստացվել է թեթեւ «(ոչ) ծանր» բառահոդվածի աղավաղմամբ։
Տե՛ս նաեւ
ԹԵԹԳՈՒԹ
««թարգման կամ մեկնիչ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է։
ԹԵԹԵՒ
(-ի, -աց, ուշ՝ -ոյ)
«թեթեւ, ոչ ծանր, փոքրակշիռ, դյուրին, հեշտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կրկնաւոր ձեւ՝ *թեւ արմատից, որ թերեւս նոյնն է թեւ «թեւ» բառի հետ (սա ունի նաեւ «թռիչք» իմաստը. հմմտ. թե-ւել «թռչել», այսինքն՝ թե-թեւ «թռչող»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեթեւանալ,
թեթեւանդամ,
թեթեւութիւն,
թեթեւամիտ,
թեթեւագին,
թեթեւաթեւ,
թեթեւահաւատ,
թեթեւախելք,
թեթեւահոգի,
թեթեւ-սօլիկ,
թեթեւօրէն
ԹԵԹՈՒ
«կարծիք, կասկած, երկբայութիւն»
Ստուգաբանություն (բնաձայն)
Կրկնաւոր թէ (թե) բառից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 168-169
ԹԵԼ
I
(-ոյ)
«թել, դերձան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tek-
«գործել, հիւսել»
(անմիջական նախաձեւ՝ *tek-lo-)
Այստեղ է նաեւ թելուկ բուսանունը, եթե այն չի կապուած թալ, թաղթ, թայլ բառերի հետ։ Ըստ Աճառեանի, հայերէնից են փոխառուած պրսկ. tēla «առասան» եւ թրք. tel «թել, լար, առասան» բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսկեթել,
թելադիր,
թելադրեմ,
թելադրութիւն,
անթել,
թելաւոր,
մետաքսաթել,
մետաղաթել,
հեռագրաթել,
թելանման,
թելուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս.
an-dax
«թել»
հ. վ. գերմ.
that
«պատրույգ, քուղ, թել»
Մատենագիտություն
ՀԱԲ 169-170
Տե՛ս նաեւ
ԹԵԿՆ
(հին *թէկն), -ան, -ունք, -անց
«մեջք, թիկունք, կռնակ, հետնակողմ, հետնի կողմ, օգնութիւն (փխբ.)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *teigu-
«ուս, թեւ, ազդր (°)»
(անմիջական նախաձեւ՝ *toigu-no-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թիկնեղ,
թիկնաւէտ,
թիկնապահ,
թիկն(ան)ոց,
թիկնաթոռ,
թիկնեթեկին,
կիսաթիկնոց,
միջնաթիկունք,
թեկնածու,
թեկնածութիւն,
թիկնոցաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
կելտ.
*toibos
«կողմ»
(հ. իռլ. tōeb, tab)
ռուս.
стегно
«ազդր, զիստ»
(°)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 170;
Pok. IEW 1018
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։