Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 656 բառահոդված (էջ 13/66)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԼԲԱՅՇԱՔԱՐ «վարդախառն քաղցրավենիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրսկ. gul-ba-šakar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 588
Էջ 172, սյունակ 1 Էջ 172
ԳՈՒՃՈՂ ««ժանտաքիս (՞)» (բբ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 1, 589) միացնում է գուճամ բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 589
Տե՛ս նաեւ
Էջ 172, սյունակ 1 Էջ 172
ԳՈՒՄԱՐ «համախումբ, հավաք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. gumārtan «կարգել, նշանակել, հանձնարարել, հանձնել»
փոխատու լեզու՝ մ. պ. gumāretan «լիազորել, կարգել»
փոխատու լեզու՝ ակկադ. gamāru (gammaru) «լիակատարություն»
փոխատու լեզու՝ ակկադ. gamartu(m) «հավաք, ամբողջություն»
փոխատու լեզու՝ ակկադ. gummurtu(m) «լիակատարություն»
Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. gumārtan «կարգել, նշանակել, հանձնարարել, հանձնել», gumāretan «լիազորել, կարգել» (թերեւս փոխառություն ակկադերենից. հմմտ. ակկադ. gamāru (gammaru) «լիակատարություն», gamartu(m) «հավաք, ամբողջություն», gummurtu(m) «լիակատարություն»), ավելի քիչ հավանական է անմիջական փոխառություն ենթադրելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գումարել, գումարութիւն, բազմագումար, երկնագումար, հոգեգումար, համագումար, հանրագումար
Մատենագիտություն
H. AG 130; Աճ. ՀԱԲ 591
Էջ 174, սյունակ 1 Էջ 174
ԳՈՀՃ (-ի, -աց, -ից) (գոռհ, գոհի, գոեխ) «փողոց, բանուկ ճանապարհ, հրապարակ, քաղաքամեջ, աղբ, ցեխ, գյուղ», գռեահ «ռամիկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հավանաբար կապ չունի (իրանական միջնորդությամբ) հ. հնդկ. grha- «տուն, բնակարան», հ. պ. gard «ծառա» (որպես *«տնային») բառերի հետ, որոնք գալիս են *gherdh- «ցանկապատել, պատել» արմատից եւ որից (իրանական միջնորդությա՞մբ) ծագում է գերդաստան բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գռեհիկ, գռեհի-ք, գռեհկութիւն, գռեհկաբար
Էջ 177, սյունակ 1 Էջ 177
ԳՐԹԵԼ «սայթաքեցնել, մոլորեցնել, խաբել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրթիչ, գրթի, գրթցել, գրթահարել, գրթախաղաց, գրթանալ
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
ԴԱԳԱՂ (-ի, -աց) (դագեղ) «դագաղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheguh- «այրել» (անմիջական նախաձեւ՝ *dhogu-) o-ձայնդարձ
դագաղ-ն սկզբնապես պիտի նշանակեր «աճյունի հետ կապված»։ ... բայց աճյունի գաղափարի հետ կապված լինելը դարձնում է այս ստուգաբանությունը անհավանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դագաղատր, դագաղակիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τεφρα
«մոխիր, աճյուն»
լատ.
fuvilla
«տաք մոխիր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 610
Էջ 181, սյունակ 1 Էջ 181
ԴԱՀԻԱԿ (դահիաք, դահեկ) «հարկատեսակ՝ տասանորդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրսկ. dahyak
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 615
Էջ 183, սյունակ 1 Էջ 183
ԴԱՆԴԱՂ ««ծանրաշարժ, թուլամորթ» (բրբ. «անխելք», բրբ. դանդալ «ապուշ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhandh- «դանդաղաշարժ, ծոյլ, հիմար, տխմար» (անմիջական նախաձեւ՝ *dhandhǝlo-) հեղինակի վերականգնմամբ
արմատից (հեղինակի վերականգնմամբ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանդաղիմ, դանդաղագին, դանդաղագոյն, դանդաղական, դանդաղամած, դանդաղկոտ, դանդաղաշարժ, դանդաղաքայլ, դանդաղկոտութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. (պալի)
dhandha
«հիմար, տխմար, դանդաղաշարժ, ծոյլ»
Էջ 185, սյունակ 1 Էջ 185
ԴԱՍՏԱՉԱՔ «ծեծափայտ, ծեծի գաւազան»
Ստուգաբանություն (փոխառություն)
պարսկերէնից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած (dasta-čōb աղաւաղվա՞ծ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 627
Էջ 185, սյունակ 1 Էջ 185
ԴԱՍՏԱՊԱՆ (-ի) «երախակալ, սրի կոթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. dastpānak «աքցան, ունելի»
փոխատու լեզու՝ պ. dastbāna «ձեռնոց»
իրանական աղբիւրից («ձեռք պահող» ընդհանուր իմաստից)
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
dastpānak
«աքցան, ունելի»
պ.
dastbāna
«ձեռնոց»