Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԴԱՐԱՆ
I
(-ի, -աց)
«պահարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական dārənā
«ամրություն, ապաստարան»
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատենադարան,
վիմադարան,
գրադարան,
ձայնադարան,
քարտադարան
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
dārənā
«ամրություն, ապաստարան»
Մատենագիտություն
H. AG 136;
Աճ. ՀԱԲ 633
ԴԱՐԱՍՏԱՆ
«ծառաստան, պարտեզ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. dāristān
Փոխառություն իրանական աղբյուրից։
Մատենագիտություն
H. AG 137;
Աճ. ՀԱԲ 635
ԴԱՐԿԵԼ
I
««շաղակրատել, ճամարտակել» (ԲՀ՝ «շաղակրատել» կամ «(ճ)ամարտակոս»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԴԱՒԻՃԱՅ
(տաւիճայ)
«իշխանուհի»
Ստուգաբանություն (փոխառություն)
Եթե -ճայ-ը արտայայտում է պրսկ. փոքրացուցիչ -ča-ն, ապա դաւիճայ-ը փոխառութիւն է իրանական աղբյուրից, բայց յայտնի չէ, թէ ինչ է դաւիճ:
ԴԴՈՒՄ
(դդում)
«դդում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ակկադ. dug/kdumu
հնարավոր է նաեւ, որ հայերենը եւ ակկադերենը ծագեն միեւնույն աղբյուրից՝ ուրարտերենից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դդմենի,
դդմեայ,
դդմոց
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 467
ԴԵՂՆԵՂԻ
««?» (գործածված է «ճրագուն դեղնեղի լինի» արտահայտության մեջ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
դեղին + եղ-ի (-եղ ածանց) կազմությունը «դեղնավուն» իմաստով եւ ոչ դեղ նեղի (նեղութեան), ինչպես հավանական է համարում Աճառյանը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 652
ԴՁԻ
(թերակ. ձեւ)
«ձի»
Ստուգաբանություն (անստույգ)
ձի բառի գրություն կամ բարբառային արտասանություն։
ԴԵԶ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheig'h-
«(կավ, խմոր) հունցել, շաղախել, ձեւավորել, քսել»
Հնարավոր է նույն արմատից ծագող իրանական ձեւի միջնորդություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիզան,
բոցադեզ,
բազմադեզ,
բոլորադեզ,
երկայնադեզ,
փոփրադեզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dēhī
«թումբ, պատնեշ, ամբարտակ»
ավ.
duēzayeiti
«դիզում է, կանգնեցնում է, բարձրացնում է»
հուն.
tēīxos
«պատ, պարիսպ»
Մատենագիտություն
H. AG 439;
Աճ. ՀԱԲ 659
ԴԺՊԱՐՏ
«հաղթված»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *duzpart
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դժպարտեցուցանել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 665
ԴԻԱՒՂՈՆ
(դիողոն, դիադոն)
«մի տեսակ ըմբշամարտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. δίαυλον
δίαυλος-ի հայց. ձեւը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 667
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։