Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 653 բառահոդված (էջ 13/66)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 155, սյունակ 1 Էջ 155
ԳԵՂԱՐԴՆ (գեղարդն) «մեծ նիզակ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է գեղ- եւ արդն (տե՛ս) բաղադրիչներից
Տե՛ս նաեւ
Էջ 156, սյունակ 1 Էջ 156
ԳԵՐ II «վեր, բարձր, ավելի քան» (գործածված որպես նախդիր եւ հունաբան երկերում որպես նախածանց՝ հուն ὑπέρ-ի իմաստով)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer- «բարձրացնել» արմատից
ըստ ձեւի եւ իմաստի ընդհանրության՝ հայ-հուն-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերահրաշ, գերագոյն, գերակատար, գերապայծառ, գերապատիւ, գերբնապէս, գերիմաստ, գերուհի, գերբնական, գերմարդ, գերմարդկային, գերիշխան, գերիշխանութիւն, գերակշիռ, գերակշռել, գերադաս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
αείρω, αίρω
«բարձրացնել»
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԱՆ (-ի, -աց, ուշ՝ -ից) «գերան, մարդակ, մի օդերեւոյթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer- «լաստենի. գերան. ձող» (անմիջական նախաձեւ՝ *uerŝnā- *uer(ն)nā-)
հիմքից։ (հայ-ալբանա-կելտական զուգաբանութիւն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերանալից, գերանալիր, գերանակիր, գերանաձեւ, գերանանալ, բազմագերան, բնագերան, մայրագերան
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
verrε
«լաստենի»
բրետ.
gwern
«կայմ. լաստենի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 540; Pok. IEW 1169
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԻ «գերի, գերիների խումբ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer- «գտնել, վերցնել» (անմիջական նախաձեւ՝ *ueriio-)
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերել, գերեդարձ, գերեկից, գերեվար, գերիչ, գերութիւն, մարդագերի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ευρισκω
«գտնել, ստանալ, ձեռք բերել»
ռուս.
об-рести
«ձեռք բերել»
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԶՐԵԼ «զղջալ, ափսոսալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ արդիւնք գզիր «խոչ» բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷԹ (գեթ) (գեթ) «գեթ, գոնե. միայն, միայն թե, թե որ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghe-/*gho- (անմիջական նախաձեւ՝ *g'hi/g'he)
Կապ ունի՞ արդիւնք հ.-ե *ghe-/*gho- մասնիկի հետ, որ ունի *g'hi/g'he տարբերակները:
Տե՛ս նաեւ
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷՄ «իրոք, իսկապես»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կապ ունի՞ արդիւնք գէթ «գոնե» եւ գէն «խնդրեմ» մասնիկների հետ, որոնք թերեւս հնդեւրոպական ծագում ունեն:
Տե՛ս նաեւ
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷՆ (մասնիկ) «խնդրեմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կապ ունի՞ արդիւնք գէթ (գեթ) եւ գէմ «իրոք, իսկապես» մասնիկների հետ, որոնք թերեւս հնդեւրոպական ծագում ունեն:
Տե՛ս նաեւ
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԷՏ (-ի, -աց, -ից) «իմացող, գիտակ, ծանօթ, բարեկամ, կախարդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ueid- «տեսնել, գիտենալ» (անմիջական նախաձեւ՝ *ueid-/*uoid-)
«տեսնել, գիտենալ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիտել, գիտուն, գիտակ, գիտահարց, գիտութիւն, գիտնական, անասնագէտ, մեռելագէտ, երկնագէտ, խորագէտ, տգէտ, տգիտանալ, տգիտանք, չգիտանք, չգիտուն, անգէտս, զանգիտել, զանգիտանք, գիտակից, գիտակցաբար, գիտակցական, անգիտակցաբար, ազգագրագէտ, աշխարհագրագէտ, բնագէտ, լեզուագէտ, մասնագէտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
veda
«գիտութիւն»
հ. հնդկ.
ved, vid
«գիտենալ»
հուն.
οἶδα
«գիտեմ»
լատ.
video
«տեսնել»
հ. պ.
vēdōtu
«գիտենալ»
գոթ.
vitan
«իմանալ, գիտենալ»
Մատենագիտություն
H. AG 428; Աճ. ՀԱԲ 552
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԺԱՏ «մոմ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս սխալ ընթերցման արդիւնք՝ «*մաղթ. բարկժատ» կարդալու փոխարեն կարդացվել է «մաղթբար գժատ»։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553