Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՒԺԱՆԴԱԿ
(-ի, -աց)
(աժ(ը)նդակ, ուժ(ը)նդակ)
«օգնող, նպաստող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական aw
փոխատու լեզու՝ իրանական *žand
Կազմված է aw (< abi) նախածանցով՝ *žand արմատից (Բենվենիստ. ըստ Բեյլիի, հ.-ե. *bhend- «բռնել, պահել»)։ Ավելի քիչ հավանական է ենթադրել իրան. *abi+ujant նախաձեւ (Периханян, МЭСДЯ 1 102)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւժանդակել,
աւժանդակութիւն,
ձեռնաւժանդակել,
աւժանդակիչ,
աւժանդ
Մատենագիտություն
Периханян, МЭСДЯ 102
ԱՒԼԱԽՍ
(Աւլախս)
«՞»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասորական
իգական հատուկ անուն, որ պիտի հանվի հայ բառերի թվից. հանդիպում է «Ասէ (ասորի երեցն) ի կինն իւր. Աւլախս, վասն աստուծոյ վառեա՛ մոմ եւ եկ» նախադասության մեջ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 611
ԱՒՃԱՆ
(-ի, -ից, -աց)
(ոճան)
«օգնություն, հնարք, միջոց»
Ստուգաբանություն (անստույգ)
ուշ` թերեւս կապ ունի աւժանդակ հոմանիշի հետ
Տե՛ս նաեւ
ԱՒՆ
II
(օն)
«աղէ՛, շո՛ւտ, ապա՛, դէ՛»
Ստուգաբանություն (բնաձայն)
Ծագումն անյայտ է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
օն անդր,
օն առ,
օն իսկ,
օն եւ օն
ԱՒՐԷՆ
(-ի, -աց)
«օրէնք, կարգ, հին աւանդութիւն, իրաւունք, օրինագիր, սովորութիւն, հաղորդութիւն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *awδēn
փոխատու լեզու՝ պ. ādīn
փոխատու լեզու՝ պ. āyīn
Իրանական փոխառութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անաւրէն,
աւրէնսդիր,
աւրէնուսոյց,
աւրինական,
ապաւրինի,
յաւրինել
Մատենագիտություն
H. AG 510-511;
Աճ. ՀԱԲ 618
ԱՓՐԱՆՏ
(օֆրանք, օֆռանդ, ռֆրանք)
«եկեղեցուն տրված նվեր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հ. ֆրանս. ofrende
Մատենագիտություն
H. AG 390;
Աճ. ՀԱԲ 621
ԱՓ(Փ)ՈՒՍՈՎԹ
(ափփուսովթ)
«հիվանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αφφουσώθ
փոխատու լեզու՝ եբր. haxāfəšūθ
հնում հասկացվել է «առանձին», այլեւ` «գաղտնի, ծածուկ» (ԲՀ)
ԲԱԶՄԻԼ
«սեղան նստել, հանդիսավորապես նստել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. bazm
«հացկերոյթ, խնջոյք»
փոխատու լեզու՝ պ. bazmgāh
«խնջոյքի տեղ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բազմակից,
բազմոց,
բազմիք
Մատենագիտություն
H. AG 114;
Աճ. ՀԱԲ 376
ԲԱԶՈՒՄ
(-ի, -աց)
«շատ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *bhng'hu-
փոխատու լեզու՝ իրան. *bazum
հունարենի ազդեցությամբ գործածված է որպես գերադրականին համազոր ձեւակազմիչ. թեեւ հնարավոր էր նաեւ անմիջական զարգացում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բազմատար,
բազմագույն,
բազմադիմի,
բազմազար,
բազմաժամանակեայ,
բազմաժողով,
բազմահմուտ,
բազմանալ,
բազմատր,
բազմութիւն,
բազմաբովանդակ,
բազմալեզուեան,
բազմակողմանի,
բազմահատոր,
բազմանիստ,
բազմապատիկ,
բազմավանկ
Մատենագիտություն
H. AG 426;
Աճ. ՀԱԲ 378
ԲԱԶՐԻՔ
«բազմոց, գահույք, սանդուղք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
իրանական փոխառությու՞ն՝ բազմիլ-ից տարբեր ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բազրոտն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։