Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳԱՆՏԻ
«շաղգամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
իրանական աղբյուրից (պարսկերենի՞ց)
ԳԱՏՈՒՐ
«Քրիստոսի խաչափայտի երրորդ մեխը»
Ստուգաբանություն (փոխառություն)
ԳԱՐԳՄԱՆԱԿ
«գլխանոցի զարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած
ԳԱՐԻԿՊԵՏ
«պարսկական պետական մի աստիճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Աճառյանը (ՀԱԲ 1, 522) հնարավոր է համարում նույնացնել կողպետ բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 522
ԳԱՐԻՇԱՏ
«անփուտ (չփտող) փայտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
բուն աղբյուրը չի հավաստված (հնդկակա՞ն):
ԳԱՒԱՌ
«տարածամաս՝ նահանգ, նահանգամաս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghēu-
«հորանջել, լայն բանալ, լայն բացվել»
(անմիջական նախաձեւ՝ *ghāu-)
որ միացւում է *ghēu- «հորանջել, լայն բանալ, լայն բացւել» արմատի հետ (Pok. IEW 1, 449), բայց պէտք է առանձնացնել որպէս հայ-գերմանական զուգաբանութիւն (հմմտ. հ. վ. գ. gawi «երկիր, երկրամաս»)։ Անհաւանական է բխեցումը կովկասեան աղբիւրից՝ վրաց. gawari «տեսակ, ցեղ, ընտանիք»։ Անհաւանական է կապը նաեւ աւ. Gawe երկրանւան հետ, եթէ սա հնդեւրոպական յիշեալ արմատից չէ։ Որեւէ կապ ունի՞ արդեօք հայ. բառի հետ մ. պ. pargavār «շրջապատ, կողմ» բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաւառակ,
գաւառական,
գաւառակողմն,
գաւառակոյտ,
գաւառապետ,
գաւառապետութիւն,
բարձրագաւառ,
բնագաւառ,
չարագաւառեայ,
վերնագաւառ,
ծայրագաւառ,
գաւառաբարբառ,
գաւառաբանութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
gawi
«երկիր, երկրամաս»
վրաց.
gawari
«տեսակ, ցեղ, ընտանիք»
անհավանական է
Մատենագիտություն
Pok. IEW 449;
Աճ. ՀԱԲ 527
ԳԱՒՇԵԼ
(ուշ՝ գօշել, գոշել, գուշել)
«գիշատել, պատառոտել»
Ստուգաբանություն (փոխառություն)
Հաւանաբար փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստւած
ԳՔԱՅԱԹ
«տուն, բնակարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. bait
բայց չի բացատրւած գ-ն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 529
ԳԵՆԳԻՒՆԵ
««մի բույս» (ԲՀ՝ «բոբոյ արմատ»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
ԳԵՍՏՐԱՍ
«որսորդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։