Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 129 / 764
ԳԱՀ
IV
(թրք. «կռնակի վրայի ուռուցք, ուս, թիկնամեջ»)
«թոքացավ»
Ծագումն անհայտ է (՞)
ԳԱՀԱԿ
«օղակ, լամբակ»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. (՞)
(հավանաբար, բուն աղբյուրը չի հավաստված)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գահակել
ԳԱՀԱՒՈՐ
«արքունի մի պաշտոնյա»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. gah-var
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
H. AG 125;
Աճ. ՀԱԲ 502
Տե՛ս նաեւ
ԳԱՀ-ԵԼ
(գեհ-ել, քահ-ել)
«խփել, զարկել, հրել, բոթել, խթել, սաստել»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գահող
ԳԱՀՆԱՄԱԿ
«նախարարների աստիճանացուցակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *gāhnāmak
իրանական աղբյուրից. հմմտ. հայ. (<իրան.) գահ
Տե՛ս նաեւ
ԳԱՀՏԱԿ
«խնկեղեգ»
Ստուգաբանություն
Կազմված է գահ (ավանդված գահ համանուններից որեւէ մեկը) + տակ «արմատ» բառերից:
ԳԱՂԱԿ
«մահիճ»
(ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel-
«պտտել, դարձնել, շրջել»
(անմիջական նախաձեւ՝ *ul-ak')
Եթե ճիշտ է ավանդված, ապա թերեւս բնիկ հնդեւրոպական է՝ *ul-ak' *uel- «պտտել, դարձնել, շրջել» արմատից եւ ձայնդարձով կապված է գողտ «մահիճ» (ԲՀ) եւ գողկ «մահիճ» (Մալխ. ՀԲԲ) բառերի հետ: Աճառյանը (ՀԱԲ 1, 504) կարծում է, թե կարող է լինել գահակ «օղ, լամբակ» բառի վրիպակը, բայց նա նկատի չի ունեցել գողտ եւ գողկ բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vala-, valaka- «կլոր, գերան»
հուն.
ελενη «զամբյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
Տե՛ս նաեւ
ԳԱՂԱԶ-ԵԼ
«կշտամբել. խոսքով կծել (?)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
ԳԱՂԱ(Յ)
«կենդանի» կամ «խոսուն»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է (թերեւս հրեական ծագման հատուկ անվան մեկնությունից առնված):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։