Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 128 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 202, սյունակ 1 Էջ 202
ԴՈՐԱԿ -ի, -ից «մի հեղուկաչափ» (բրբ. «փոքր կուժ»)
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական աղբյուր (՞)
Աղբյուր՝ մ. պ. dōrak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դորակաձեւ
Մատենագիտություն
H. AG 144; Աճ. ՀԱԲ 680
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԺ (-ի, -ից) «վայրենի, բարբարոս»
Անստույգ (՞)
Հավանաբար խուժ (խուժաստանցի) ցեղի անունից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խուժադուժ, խժդուժ, դժակ, դժական, դժականութիւն, դժաբան, դժուարաբան
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԼ «դադար, հանգիստ, պատվեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dheu- «պտտվել» (անմիջական նախաձեւ՝ *dhūl-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *dhūl-՝ *dheu- «պտտվել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ղլալ, դղալ, անդուլ, անդուլութիւն
Նոր՝
գործադուլ, գործադուլաւոր, դասադուլ, հացադուլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. dvelja «պահել, մնալ»
հ. վ. գ. twallen «պահել, ուշացնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 682
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԽՏ ««դուստր, աղջիկ» (հատուկ անուններում)»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. duxt
Աղբյուր՝ պ. duxt
Փոխառություն իրանական աղբյուրից՝ իրանական բաղադրություններում:
Մատենագիտություն
H. AG 144; Աճ. ՀԱԲ 682
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԿԱՆ (դոկան, դակոն) «գերան» (բբ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է. անհավանական է Ամալյանի կարծիքը, որ ըստ դագօն ձեւի եբր. «ցորեան» մեկնության, «ցորեան»-ը համարում է «գերան» մեկնության աղբյուրը:
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԿԵՆԱՐԻՈՍ (դուկենասիոս) «երկհարյուրապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ բյուզ. հուն. δουκηνάριος
< լատ. ducenarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒՄԱՅ «նմանություն» կամ «բնակվել» (ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ եբր. dǝmth (թերեւս) «նմանություն»
Փոխառություն՝ թերեւս եբր. dǝmth «նմանություն» բառից։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 362
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՆ II «կարճ սուսեր, դաշույն»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *dhō- «սրել»
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *dhō- «սրել» արմատի հետ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 683) հնարավոր է համարում կարդալ դան եւ նույնացնել դան «դանակ» բառի հետ (տե՛ս)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
Տե՛ս նաեւ
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՌՆ (դրան, դրունք), դրանց, դուրք, դուրս, դրաց «դուռ. լեռնանցք, պալատ, սպասավոր, գրքի գլուխ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhuer- «դուռ»
Բնիկ հնդեւրոպական *dhuer- «դուռ» հիմքից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դռնապան, դռնպան, դռն(ա)բաց, դռնբացեք, դռնակ, բազմադուռն, անդրուռն, նախադուռն, վերնադուռն, մայրադրունք, դրանիկ, դրանդ(ի), դրաց-ի, դրակից, ի դրուստ
Նոր՝
դրսեցի, դրսեւորել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. dvára
հզն. հյց. dúrah
հուն. θύρα
h. բրետ. dor
կոռն. dor
հ. վ. գ. turi
լիտվ. durìs
հ. սլ. dvьri «դուռ»
Մատենագիտություն
H. AG 440; Աճ. ՀԱԲ 685
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՍՏՐ (-եր, -երք, -երց կամ -երաց) «դուստր, աղջիկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhughter- (անմիջական նախաձեւ՝ *dhukter-)
Բնիկ հնդեւրոպական *dhukter-՝ ավելի նախնական *dhughter- ձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դստ(ե)րագիր, դստրասէր, դստրիկ, խոստովանադուստր
Նոր՝
արքայադուստր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. duhetár
ավ. dugədar
պ. duxt(ar)
հուն. θυγάτηρ
գոթ. dauhtar
հ. պ. dьšti, -ere
բոխ. Ա tkācer
Մատենագիտություն
H. AG 440; Աճ. ՀԱԲ 686