Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 128 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 288, սյունակ 1 Էջ 288
ԻՔՆՄԱՅ «հայտնի բան» (ԲՀ)
Անստույգ
ԲՀ-ի քննական հրատարակութեան մեջ այն տրված է իք «նման կամ յայտնի ինչ» ձեւով, որով իքնմայ բառը վերանում է
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԲԻՒՐԻՆԹՈՍ (լաբիրինթոս, դաբիրինթոս, լամբիւրինթոս, դամբիրինթոս, դաբիրինթ, լամբրինթ) «լաբիրինթոս, բավիղ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λαβύρινθος
Մատենագիտություն
H. AG 351; Աճ. ՀԱԲ 257
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԳ ««անառակ, բղջախոհ, թուլամորթ» (նաեւ «թույլ, մաշված»?)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *leg-h- «թեթեւ» (անմիջական նախաձեւ՝ *lng'hio-) ռնգային տարբերակից
Աճառյանը (ՀԱԲ 2, 257) փոխառություն է համարում հունարենից՝ տալով λαγνεία «անառակություն», λαγνύω «անառակություն անել, լրբանալ» եւ λάγνος «անառակ» ձեւերը, սակայն սրանցից անմիջապես հանել հայերեն ձեւերը (առանց -ն-ի) անհավանական է։ Մյուս կողմից՝ դժվար է գտնել անմիջական բնիկ հնդեւրոպական աղբյուր։ ձեւով ամենից ավելի մոտ թվացող *leg-h- «թեթեւ» արմատը իմաստով քիչ է համապատասխանում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լագութիւն, լագուցանել, լագորդել, լազրտել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. легкий «թեթեւ»
ռուս. легкое «թոք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
Տե՛ս նաեւ
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԴՐԻԱՅ «պաշտամունք»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. latria < հուն. λατρεία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 256
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱԼՕՆՔ (դաղօնք, լալօս) «տանձ կամ տանձի (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Գլխաբառը եւ նրա բացատրությունը առաջացել են Աստվածաշնչի միեւնույն հատուկ անվան երկու տարբեր թարգմանությունների միացումից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱԿԻՇ (դակիշ, դաշիկ) «բանակ, զորք, զորաճակատ, ամրացրած բանակատեղի»
Փոխառություն (թերեւս)
թերեւս իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱՃ «որդի, տղա, սպասավոր»
Փոխառություն
Փոխառություն շրջակա մի լեզվից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
քրդ. lāĵ
վրաց. (իմերել.) lači
ամհար. läĵ «որդի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱՄԱԶՈՒ (սխալմամբ՝ չամաչու) «մի ծառ»
Փոխառություն
փոխառություն պարսկերենից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 262
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱՄԲ «օղ, օղամանյակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել» (անմիջական նախաձեւ՝ *ulm-bhi-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լամբատր, լամպատր, լամբել, ատղալամբ, լամբակ
Մատենագիտություն
Pok. IEW 1141; Աճ. ՀԱԲ 262
Էջ 291, սյունակ 1 Էջ 291
ԼԱՄԲԱՏՔ «ջահակերպ լուսերեւույթներ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λαμπάδες
Մատենագիտություն
H. AG 351; Աճ. ՀԱԲ 262