Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված
· Էջ 126 / 190
ՄՇՆԻԼ
«ակնապիշ նայել»
Ստուգաբանություն
Եթե կապ ունի աշնուլ բայի հետ, ապա հնարաւոր է արեւմտակովկասեան ծագումը
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 602
Տե՛ս նաեւ
ՄՈԳ
(-ու, -ի, -աց, հգն. -եան (ուշ՝ մով))
«մոգ, քուրմ, աստղագուշակ, կախարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. moyu
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. մ. պ. moyu: Սրանից բաղադրուած է moypet (>հայ. մոգպետ), որ առկա է նաեւ ուշ շրջանի movpetān movpet, mōbedān mōbed (> հայ. մովպետան մովպետ, մութիստան, մութիտ) կազմություններում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոգել,
մոգութիւն,
մոգակրօնիկ,
չարամոգական
ՄՈԽԻՐ
(-ոյ)
«մոխիր»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ մոճիր (մոճիր) «մոխիր» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոխրել,
մոխրակոյտ,
մոխրանոց,
մոխրապաշտութիւն,
մոխրատարած,
մոխրացան,
մոխրոց,
կրակամոխիր
Նոր՝
մոխրաման
մոխրաման
Տե՛ս նաեւ
ՄՈՃԻՐ
(մոճիր, մճիր, մծիր)
«մոխիր, ածխափոշի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *smei-
«քսել, ջնջել»
(անմիջական նախաձեւ՝ *smē- (*smei-))
հ.-ե. արմատ՝ *smēu-
*-u-ով տարբերակ
Կապ ունի հնդեւրոպական *smē- (*smei-) «քսել, ջնջել» արմատի հետ, որ ունի նաեւ g'- ածականով տարբերակ. սրա *-u-ով տարբերակից է (*smēu-) նորվ. mugg- «աղոցութ» բառը։ Կա նաեւ ճան. m-tweri «փոշի, մոխիր» նմանակը։ Թերեւս պատկերաւոր- բնաձայնական կազմութիւն։ Կապ ունի՞ սրա հետ մոխիր-ը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մծրել
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
mugg- «աղոցութ»
ճան.
m-tweri «փոշի, մոխիր»
Տե՛ս նաեւ
ՄՈՂ
«ծուռ, ծուռումուռ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mel-
«վրիպել, ձախողել, խաբել»
(անմիջական նախաձեւ՝ *mol- (*mel-))
Կապուած է մոլոր, մոլար բառերի հետ՝ լ-ղ հերթագայութեամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղամող
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
mairya- «խաբեական, սուտ»
հայ.
մեղ-ք, մոլոր, մոլար
մ. իռլ.
mell «մոլորութիւն սխալ»
լիտ.
mēlas «սուտ»
Տե՛ս նաեւ
ՄՈՂԵՍ
(մողեզ, մոդիզ, մոսղես, մուզեզ, մուղիզ, մուղուզ, մայլաղեզ)
«մողես»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mel-
«մանրել, փշրել, փշուր; գոյնանիշ (մթին, կեղտոտ գոյնէր նշանակող)»
(անմիջական նախաձեւ՝ *mel-, *mol-)
կամ համեմատւում է յատկապէս *mel- «մանրել, փշրել, փշուր» արմատից ծագող հ. վ. գ. moll, molle «սալամանդր», հայ. մլուկ բառերի (Pok. IEW), կամ միեւնոյն գ. բառերի հետ միասին գոյնանիշ (մթին, կեղտոտ գոյնէր նշանակող) *mel-, *mol- արմատի հետ։ Աճառեանը (ՀԱԲ 3, 342) փոխառեալ է համարում մ. պ. մի ձեւից՝ նկատի ունենալով պ. mālūs (mālōs) «կանաչ մողես» բառ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
moll, molle «սալամանդր»
հայ.
մլուկ
պ.
mālūs (mālōs) «կանաչ մողես»
Մատենագիտություն
Pok. IEW None;
Աճ. ՀԱԲ 342
ՄՈՂԻ
(մոշի)
«սկզբից, ի սկզբանէ»
(ԲՀ)
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *mel-
«յայտնուել, երեւան գալ»
Ծագումն անհայտ է։ Հազիւ թե կապ ունենայ հնդեւրոպական *mel- «յայտնուել, երեւան գալ» արմատի հետ։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։