Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՈՂՈՂԱՆԱԼ
(-անիլ)
«լալ, ողբալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el-
(անմիջական նախաձեւ՝ *ol-ol-)
բնաձայնական
բնաձայնական արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողողանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ολολύς «լացկան»
լատ.
ululatio «ողբ, ճիչ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 555
ՈՂՈՄՊԻԱԴ
(-ի, -աց)
(ոլոմպիադ, ոլոմպիաս, ոլոմպիաթ, ոլիմպիադ, ոլիմպիաթ, ողումպիադ, ողիմպիադ, ողիմպիաս, ղիմպիադ)
«օլիմպիադա»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. Ὀλυμπιάς, -άδος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողումպիական
Մատենագիտություն
H. AG 368;
Աճ. ՀԱԲ 555
ՈՂՈՐԿ
ուշ՝ -ի, -ից
(ուղորկ, ըղորկ, ղորկ)
«ողորկ, քաղցրախոս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lerg-
«հարթ, ուղիղ, լերկ, ճաղատ»
(անմիջական նախաձեւ՝ *lorg-)
«հարթ, ուղիղ, լերկ, ճաղատ» արմատից, որից նաեւ լերկ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողորկել,
ողորկակեղեւ,
ողորկապատեան,
ողորկաբար,
անողորկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. հոլ.
lerg «զառիվայր, ճանապարհ, հարթութիւն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 555-556
Տե՛ս նաեւ
ՈՂՈՐՄ
-ոյ
«ողորմ, գութ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-
«ոչնչացնել, վնասել»
(անմիջական նախաձեւ՝ *ol-)
«ոչնչացնել, վնասել» արմատից, որից նաեւ եղեռն (տե՛ս)։ Աճառեանը (ՀԱԲ 3, 556) համեմատում է գերմ. համիմաստ բառերի հետ՝ գոթ. arms, հոլ. arm, գերմ. arm «խեղճ, թշվառ», եւ վերականգնում է հայ.-գերմ. զուգաբանութիւն՝ հայերենի համար կրկնավոր տարնմանութեամբ (*որորմ>ողորմ) զարգացում. սակայն Պոկոռնին (Pok. IEW 1, 782) գերմ. արմատը հատկացնում է *orbho- «որբ» արմատին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողորմիլ,
ողորմած,
ողորմածութիւն,
ողորմուկ,
անողորմ,
անողորմածութիւն,
աղիողորմ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 556;
Pok. IEW 782
Տե՛ս նաեւ
ՈՂՈՑ
II
«ոմանց»
(ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ հուն. όλως
(թերեւս)
«ամբողջովին»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 557
ՈՂՈՅՆ
«տագնապ, շտապում»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԲՀ՝ ողոյն տալ «տագնապել, շտապել»:
ՈՂՈՒՄԱՐԱՅ
«մի դեղ (քթի մեջ կաթեցնելու)»
Ծագումն անհայտ է
ՈՂՈՔ
(-ոյ)
«աղաչանք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el-, *ol-
(անմիջական նախաձեւ՝ *olokh- (<*elokh-))
բնաձայնական արմատից
բնաձայնական արմատից, որից նաեւ աղաւթ-ք, աղաչել, աղատել, ողբ: Աճառեանը, հենուելով Պեդերսենի վրայ, համեմատում է լատ. loquor «խօսել» բայի արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողոքանք,
ողոքումն,
ողոքիչ,
անողոք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
loquor «խոսել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 557
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։