Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«դեւ» որոնման արդյունք՝ 2100 բառահոդված · Էջ 125 / 210
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 431, սյունակ 1 Էջ 431
ԿՌՆՁԻԼ II «կծկվել, կուչ գալ, գալարվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *g(ē)renk'e-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *ger- «պտտել, ոլորել» արմատից՝ *g(ē)renk'e-։ Աճառյանը (ՀԱԲ 2, 672) բխեցնում է *grengh- արմատից, որ չէր կարող տալ կռնձիլ (հմմտ. կռնճիլ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
գ. kringeln «գալարվել, ոլորվել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 672; Ջահ. ՀԼՊ 126
Էջ 431, սյունակ 1 Էջ 431
ԿՈՌՈՒՆՉ (բրբ.) «որմնաբույս, պատեղիճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *g(ē)reuenk'o-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *g(ē)reuenk'o-` *ger- «պտտել, ոլորել» արմատից, որից նաեւ՝ հայ. կռնձիլ «կծկուել, կուչ գալ, գալարուել»։
Տե՛ս նաեւ
Էջ 431, սյունակ 1 Էջ 431
ԿՌՈՒՆԿ «կռունկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger- «բնաձայնական արմատ» (անմիջական նախաձեւ՝ *gērung-)
Բնիկ հնդեւրոպական՝ *gērung-` *ger- բնաձայնական արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γερ-ην
հուն. γέρανος
կիմր. կոռն.
բրետ. garan
հ. վ. գ. kranuh «կռունկ»
Մատենագիտություն
H. AG 461; Աճ. ՀԱԲ 673; Ջահ. ՀԼՊ 125
Էջ 432, սյունակ 1 Էջ 432
ԿՌՈՒՓ (-ի, -աց) «բռունցք, բռունցքի հարված»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *g(ē)ru-ph-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռփել, կռփիչ, կռփանք, կռփահարել, կռփահարութիւն, կռփամարտիկ, կռփակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γρυπος «ուռուցիկ, արծվաքիթ» (*-p աճականով)
հուն. γρυποω «ծռել»
շոտլ.-գաել. groban «բլրի գլուխ կամ ծայր» (*-b աճականով)
Էջ 432, սյունակ 1 Էջ 432
ԿՍԱՊԻԼ «կծկվել, կուչ գալ (օձի մասին)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gud-) + -ապ հին վերջածանց
արմատից (+ -ապ հին վերջածանց)
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. բրբ. kyta «սապատ, ուռած ծալք»
հ. վ. գ. kauzen (= kauern) «կծկվել, պպզել»
Էջ 432, սյունակ 1 Էջ 432
ԿՍԱՒ (-ոյ) «վուշ, վուշից պատրաստված կտոր, կտավից հագուստ, պարան, կտավեղեն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կուտ բառից (տե՛ս), որը տարածվել է ողջ Առաջավոր Ասիայում եւ Եւրոպայում՝ տալով զանազան ածանցյալներ։ Հայտնված է նաեւ հակառակ կարծիքը, ըստ որի բոլոր ձեւերի աղբյուրն է սումեր. gada, որից՝ ակկադ. kitū(m), սրանից էլ մյուս ձեւերը․ սակայն այս ձեւերից ոչ մեկը հայերենի ձեւը չի բացատրում՝ ասոր. gəttau «բամբակ» ձեւը ոչ թե ակկադերենից է (Von Soden, AHW 1, 495), այլ հայերենից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կտաւագործ, կտաւավաճառ, կտաւեայ, կտաւի, կտաւեղէն, կտաւատ, հատկտաւ, կտաւագործութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
սումեր. gada
ակկադ. kitū(m)
ասոր. gəttau «բամբակ»
Մատենագիտություն
H. AG 360; Աճ. ՀԱԲ 675-676; Von Soden, AHW 495
Տե՛ս նաեւ
Էջ 432, սյունակ 1 Էջ 432
ԿՍՏԵԼ «պատառոտել, ցտել, կետ-կետ նշաններ դնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geid- «ծակել, խուտուտ ածել» (անմիջական նախաձեւ՝ *gid-)
արմատից․ հմմտ. հայ. կետ, կծանել, հ. խլ. citla, հ. վ. գ. kizzilōn «խուտուտ ածել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կստել (կստոտ), կտկտել, կուտկուտիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կետ
հայ. կծանել
հ. խլ. citla
հ. վ. գ. kizzilōn «խուտուտ ածել»
Էջ 432, սյունակ 1 Էջ 432
ԿՍՏԻ «կեղեւ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)kei-t- «կտրել, անջատել»
քքիւ, քքուել ձեւերը նախնական են, եւ կարելի է բխեցնել հնդեւրոպական *(s)kei-t- «կտրել, անջատել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կստուել, քքուել, քքիւ անել
Էջ 433, սյունակ 1 Էջ 433
ԿՏԻՏ II ((բրբ.) մանր պտուղ) «կլոր մանր կտորներից բաղկացած կղկղանք (այծի, ոչխարի, ուղտի)․ (բրբ․) մանր պտուղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *gudo-) *-d ածականով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կտտոր, կտտորենի, կտտկենի, կտտենի, կտտորել, կտտահոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ․ գերմ․ kötel «կտիտ»
Մատենագիտություն
Ջահ․ ՀԼՊ 126
Տե՛ս նաեւ
Էջ 433, սյունակ 1 Էջ 433
ԿՏՂԻԼ «սեռական խիստ ցանկություն զգալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *geid- «խայթել, կծել, խուտուտ ածել» (անմիջական նախաձեւ՝ *gid-il-)
Հայ-գերմանական զուգաբանություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կտղանք, կտղուցք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ․ իսլ․ kitla
հ․ անգլ․ citelian
հ․ սաքս․ kitilōn
հ․ վ․ գերմ․ kizzilōn «խուտուտ ածել»
Տե՛ս նաեւ