Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1597 բառահոդված (էջ 125/160)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԳԵԼԱԿ «բացասակ» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Արգելակ-ի սխալագրութիւնը կամ, թերեւս, ձայնդարձային ձեւը: Հ. Աճառեանը (ՀԱԲ 3, 575) որգելակ «բացասակ» ձեւի համար ենթադրում է արգելական «բացասական» սկզբնաձեւը, որը հաստատւում է ձեռագրական տարբերակներով. հմմտ. Ամալեան, ԲՀ 420
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 575; Ամալեան, ԲՀ 420
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐԻՔՍ «այծքաղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ὄρυξ
տառադարձություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 581
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՄՈՔ «մի չափ՝ արդու, արտարոս»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ դպտ. ertōb
Աղավաղված տառադարձություն՝ դպտ. ertōb-ի՝ փոխանակ որտոբ-ի, որ այլ աղբյուրներում առկա է արդու, արտարոս ձեւերով
Մատենագիտություն
H. AG 342; Աճ. ՀԱԲ 338; Աճ. ՀԱԲ 583 -584
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՈԳԱՅԹ (- ի, -ից) «թակարդ, ծուղակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *reu- «պատռել, քանդել, փորել» (անմիջական նախաձեւ՝ *ro-) կազմված է -այթ վերջածանցով
Կազմված է -այթ վերջածանցով․ (հմմտ. ճառագայթ)՝ որոգ արմատից, որ, թերեւս, ծագում է հնդեւրոպական *ro- ձեւից՝ *reu- «պատռել, քանդել, փորել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոգայթել, որոգայթադիր, գաղտնորոգայթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
ров
«փոս, խանդակ»
Տե՛ս նաեւ
Էջ 609, սյունակ 1 Էջ 609
ՈՐՍ (-ոյ) «որսորդություն, որս, որսի կենդանի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pork'- «ձկան որս» (անմիջական նախաձեւ՝ *pork'os)
«ձկան որս» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որսալ, որսալի, որսաբանել, որսակից, հատորս, ձկնորս, մկնորսակ, որսորդ, որսատեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πóρκος
«ուռկան» հայ-հունական զուգաբանություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 588
Էջ 611, սյունակ 1 Էջ 611
ՉԱՆԱՐԴԻ (չանորդի) «վատթար, անարժան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բաղադրիչները հասկանալի են, բայց կարոտ մեկնաբանության։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չանարդակ, չանարդագուրդ, չանարդատիպ
Էջ 612, սյունակ 1 Էջ 612
ՉԱՐ I (-ի, -աց) «չար, վատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Pok. 1, 56 (չեն ընդունում Հյուբշմանը եւ Աճառյանը)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չարագործ, չարալլուկ, չարակնել, չարաձայն, չարաճճի, չարաշար, չարի, չարութ, չարել, զչարիլ (զչարանալ), ընդչարիլ, չարչարիլ, չարչարիչ, չարչարանք, հիշաչար, նախաչար, չարաբաստիկ, չարագույժ, չարամտաբար, չարանենգ, չարախսինդ, չարախնդաց, չարախնդութիւն
Էջ 612, սյունակ 1 Էջ 612
ՉԱՐԵՔՏԱՐ (չարեքտար) «քառորդատեր, բերքի քառորդի տեր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. čāryakdar
Մատենագիտություն
Ավագյան, ՎԱԲ 274
Տե՛ս նաեւ
Էջ 613, սյունակ 1 Էջ 613
ՉԻՐ «չիր, չորացրած պտուղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Չոր բառի ձայնդարձային ձեւ:
Տե՛ս նաեւ
Էջ 613, սյունակ 1 Էջ 613
ՉՈՒ -ի, -ոյ (չոգ-) «երթ, ուղեւորութիւն, ճանապարհ, խմբային ուղեւորութիւն, գաղթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kei- «շարժ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *kiou)
բխում է *kei- «շարժ(վ)ել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չուել, չու առնել, ատգաչու, յորդաչու, երկնաչու, նաւաչու, ամպաչու, լուսաչու, ծովաչու, կենսաչու
Մատենագիտություն
H. AG 485; Աճ. ՀԱԲ 632