Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 125 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 283, սյունակ 1 Էջ 283
ԻԴՈՍ I «հռոմեական տոմարի մեջ մարտ, մայիս, հուլիս եւ հոկտեմբեր ամիսների 15-ը եւ մյուս ամիսների 13-ը»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. *είδος < լատ. idus
Մատենագիտություն
H. AG 350; Աճ. ՀԱԲ 238
Էջ 283, սյունակ 1 Էջ 283
ԻԴՈՍ II «ձեւ, արտաքին տեսք, կերպարանք»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. είδος (՞) (շփոթությամբ ίδος-ի հետ՞)
շփոթությամբ ίδος-ի հետ՞
Մատենագիտություն
H. AG 350; Աճ. ՀԱԲ 238
Էջ 284, սյունակ 1 Էջ 284
ԻԷԱՅԱՂ ««փրկություն» (ԲՀ. այլ մեկնությամբ՝ «ի բնակութիւն»)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 284, սյունակ 1 Էջ 284
ԻԷՐՈԹ (իերոթ) ««մորթ» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. jor «մորթ»
Ըստ Հ. Ամալյանի՝ եբր. jor «մորթ» բառից:
Էջ 284, սյունակ 1 Էջ 284
ԻԹԽԻՐ ««վաղամեռուկ» (բրբ.)»
Ծագումն անհայտ է
Էջ 284, սյունակ 1 Էջ 284
ԻԼՈՒԼ «եբրայական տոմարի մեջ 6-րդ ամիս»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. īlūl
Աղբյուր՝ եբր. əlūl
Մատենագիտություն
H. AG 304; Աճ. ՀԱԲ 239
Էջ 284, սյունակ 1 Էջ 284
ԻԿԱԹԱՐԹԱՅ (իկաթատա, իէծաբաթայ «մեծամիտ») ««մեծամեծ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 284, սյունակ 1 Էջ 284
ԻԿԱՄՆՈԶՈՒՆԶ (ի կամնջունջ) ««շատախոս, վայրախոս» (ԲՀ՝ «յաւետախօս կամ վայրախօս»)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ (թերեւս ի նախդիրով կապակցություն):
Էջ 284, սյունակ 1 Էջ 284
ԻԿԱՊԼԻ (ի կապլի) ««ի նեղի» կամ «ի տեղի» (ԲՀ)»
Ստուգաբանություն (թերեւս)
Ի նախդիրով կապակցություն՝ թերեւս կապ- արմատական բաղադրիչով:
Էջ 284, սյունակ 1 Էջ 284
ԻՂՁ (-ի, -ից) (ըղձ-, ղձ-) «իղձ, բաղձանք, աղոթք, կախարդ, հմայող»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *elk- «փափագել, տենչալ, ըղձալ»
հ.-ե. արմատ՝ *uel- «փափագ, իղձ, բաղձանք»
Հնդեւրոպական ծագման վարկածները կապված են հնչիւնական կամ իմաստային դժուարութիւնների հետ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ըղձ(ան)ալ, ըղձապատում, ըղձութիւն, ըղձակերտ, նախիղձիկք, դձանալ, դձալի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. ալկատ «փափագել, տենչալ, ըղձալ» (ալկատ)
հայ. զեղձ «փափագ, իղձ, բաղձանք»