Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 124 / 448
ԸՄԲՈՌԻԼ
«այրվել, վառվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhre-
(անմիջական նախաձեւ՝ *bhre-n-u)
հիմքային ձեւ
Կազմված է ընդ- > ըմ- նախածանցով՝ այլուստ անհայտ պոռիլ ձեւից, որ կարող է կապված լինել արդի հայերենի բռնկ-վ-ել «բոցավառ(վե)լ» բայի հետ: Սա էլ թերեւս գալիս է հնդեւրոպական *bhre-n-u հիմքային ձեւից, որ առկա է գերմանական խմբում (գոթ., հ. վ. գ., հ. սաքս. brinnan «այրել, վառել» եւ այլն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիւրըմբոռելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
brinnan «այրել, վառել»
հ. վ. գ.
brinnan «այրել, վառել»
հ. սաքս.
brinnan «այրել, վառել»
ԸՄՓՈՐՏԵԼ
(ըմփորտել, ընդփորկել, ընդփոխարկել)
««ուսուցնել» (ԲՀ՝ ըմփորտել, ընդփորկել «փոխարկել, ընդփոխարկել»)»
Անստույգ
Ծագումն անհայտ է։
ԸՆԳԱԶ
«ծովային հրեշավոր էակ, ծովային ոգի»
Ծագումն անհայտ է
ԸՆԴԱՅԵԼ
««որոշել» կամ «վատնել» (ԲՀ) (ըստ Աճառյանի՝ «վարել»)»
Անստույգ
Ըստ Աճառյանի (ՀԱԲ 2, 124), զնդալ-ի սխալագրությունը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 124
ԸՆԴԵԹ
««որ ի քեզ կոյս» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
Ընդէդ (այլեւ դէդ) < ընդ այդ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 124
ԸՆԴԵՐ
(ընտեր), -ի, -աց (անեզ.)
«փորոտիք, խորք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *entero-
«ներքին»
Բաղադրություն՝ տղրընդեր (տղրնտեր)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տղրընդեր,
տղրնտեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ántra «ներքին»
հուն.
εντερα «աղիք, փորոտիք, ընդերք»
լատ.
interus «ներքին»
Մատենագիտություն
H. AG 447;
Աճ. ՀԱԲ 125;
Pok. IEW 313
ԸՆԴԻՁՔ
««որք են աղօթողք» (ԲՀ)»
Անստույգ (՞)
ընդ ձիգ (°):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 125
ԸՆԴՎԻԿԱՆԱԼ
««հասկանալ» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
Կազմված է ընդ- նախածանցով՝ այլուստ անձանոթ վիկանալ բայից (աղավաղվա՞ծ), որ, թերեւս, կապ ունի ԲՀ-ի վիկող «նկատող» ձեւի հետ:
ԸՆԴՎԻՍԱՆԱԼ
««խոկալ» կամ «հնանալ» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
նույնն է նախորդի հետ, բայց երկու ձեւերից ո՞րն է ճիշտ:
ԸՆԹԱՆԱԼ
«վազել, գնալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sent-
«ուղղվել, գնալ»
արմատից. հմմտ. ավ. hant
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընթաց(ք),
ընթացութիւն,
ընթացակից,
առընթանալ,
արագընթաց,
երագընթաց,
թեթեւընթաց,
խոտորընթաց,
գիշերընթաց,
դիւրընթաց,
երկընթաց,
զուգընթաց,
համընթաց,
մակընթացութիւն,
նորընթացիկ,
ընթացաւարտ,
նախընթաց,
աննախընթաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
hant
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։