Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առու» որոնման արդյունք՝ 4917 բառահոդված · Էջ 124 / 492
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 213, սյունակ 1 Էջ 213
ԵՂԵՍՊԱԿ «մատնոցախոտ, մեղրբեր, բարձանձ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ελελίσφακον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 17
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԵՍՄԱ(Թ) (եղեսոմք) ««ելս» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ եբրայերեն ինչ-որ բառ (բուն աղբյուրը չի հավաստված)
տառադարձություն ինչ-որ բառի (հատուկ անվան), բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԾ «խանգարված, ապականված, ավեր, տձեւ, անկերպարան, պակասավոր, վատ, շինձու, հերքում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-g- «ոչնչացնել, փչացնել, ապականել» (անմիջական նախաձեւ՝ *el-)
որից, թերեւս՝ *el-g- «խեղճ, աղքատ, պակասավոր», *elk- «քաղցած, վատ»: Իմաստային առումով հեռու է հ.-ե. *selg- «արձակել, նետել, թափել» արմատը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղծ(ան)եմ, եղծումն, եղծանելի, եղծագործ, եղծագործեմ, եղծական, անեղծ, անեղծական, դյուրեղծ, առեղծանել, զեղծ(ան)ել, զեղծիմ, զեղծ(եց)ուցանեմ, զեղծմութիւն, շնորհազեղծ, հայրազեղծ, մարմնազեղծ, ծայրազեղծ
Նոր՝
զեղծում, զեղծարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ολλυμι «կործանել, ոչնչացնել, սպանել, քանդել. հեռացնել»
հուն. ολεκω «ոչնչացնել, կործանել»
բրետ. ol «պակասություն, կարիք»
մ. բրետ. el «պակասություն, կարիք»
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԿ «գաղջ, գոլ, տաքուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leg- «կաթել, կաթ-կաթ հոսել»
Եթե ճիշտ է Աճառյանը (ՀԱԲ 2, 21), որ կապում է լկիլ «հալչել (սառույցի մասին)» բայի հետ, ապա եղկ-ը գալիս է *leg- «կաթել, կաթ-կաթ հոսել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղկացուցանել, եղկութիւն, կիսեղկ
Մատենագիտություն
ՀԱԲ 21
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂԿԻԱՆՈՍ «ալկիոն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αλκυών
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 21
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՄՈՆԻ (էլմոնի) (եղմունի, ելոմոնի, եղմոնայ, եղմոնաս, եղմոնի փեղմոնի, փեղմոնի եղմոնի) «այսինչ (եւ) այնինչ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. ελμωνί < եբր. almōnī palmōnī (թերեւս)
ԲՀ-ում տարբեր ձեւերի աղավաղումով ստեղծվել են առանձին բառաձեւեր՝ երբեմն տարբեր մեկնությամբ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 21
Տե՛ս նաեւ
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՈՒՍՏՐ «իշխանական մի աստիճան»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. illustris
Փոխառություն` լատ. illustris ( > հուն. > հայ.՞)
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՈՒՐՈՍ «կատու»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αἴλουρος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 23
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՂՐԵՒԱՆԻ «շեփորուկ, շելակ, յասաման»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. arγavan(i)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղրուանիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 25
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՄԱԿ (էմակ) «ձոր, ծոց»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εμάκ < եբր. 'emāq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 26