Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված · Էջ 122 / 400
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 267, սյունակ 1 Էջ 267
ԹԻՌ «թռիչք թռչելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pet- «տապալել, թռչել, ընկնել» (անմիջական նախաձեւ՝ *pter-)
Բնիկ հնդեւրոպական՝ *pter- ձեւից՝ *pet- «տապալել, թռչել, ընկնել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թռչիլ, թռչուն, թռչան, թռիչ-ք, երկնաթռիչ, երկրաթռիչ, երագաթռիչ, թրթռել, թրփռել, թռթռալ, թրթռումն, թրթռական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. pátra «թեւ, փետուր»
հ. հնդկ. patará «թռչուն»
հուն. πτερόν «փետուր, թեւ, տերեւ»
հուն. πτέρυξ «թեւ, թռչուն, լողակ, տերեւ»
հ. վ. գ. fedara «փետուր»
խեթ. pattar «թեւ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 185
Տե՛ս նաեւ
Էջ 267, սյունակ 1 Էջ 267
ԹԻՒ (-ոյ) «թուարկում, թուանշան, թուաբանութիւն, թուական, գրքի գլուխ, համար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *teuo- *tēu- «ուռչել»
Բնիկ հնդեւրոպական՝ *teuo- *tēu- «ուռչել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թուել, թուիք, թուելիք, թուական, տոհմաթիւ, բազմաթիւ, մարդաթիւ, մեծաթիւ, եղբայրաթիւ, քոյրաթիւ, երկթուեան
Նոր՝
թուաբանութիւն, թուաբանական, թուահամար, թուարկել, թուարկութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. tuvas «ուժեղ, հզոր»
պրուս. tūlan «շատ»
գոթ. pūsundi
ռուս. тысяча «հազար»
ուրարտ. atibi «բյուր, տասը հազար»
Մատենագիտություն
Pok. IEW 1080
Էջ 268, սյունակ 1 Էջ 268
ԹԻՒՐ (-ի, -աց) (հին՝ թեւր, ուշ՝ թոյր) «թյուր, ծուռ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tek- (անմիջական նախաձեւ՝ *tēk-ro)
որտեղից թեբել: (կասկածելի է հնչյունական առումով)։ Քիչ հավաստի է համեմատությունը *steu-p/b/bh- «հրել» արմատից ծագող այնպիսի բառերի հետ, ինչպիսիք են լատ. stuprum, կիմր. ystum (*steub(h)-ma)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թիւրել, թիւրութիւն, թիւրաշուրթն, թիւրահաւատ, թիւրածնունդ, խեղաթիւր, բազմաթիւր, եղեռնաթիւր, թիւրատեսութիւն, թիւրիմացութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. stuprum «ամոթ, խայտառակություն, այլասերում»
կիմր. ystum «ծռում, շրջադարձ, թեքում» ((*steub(h)-ma))
Մատենագիտություն
Pok. IEW 1058
Տե՛ս նաեւ
Էջ 268, սյունակ 1 Էջ 268
ԹՄԲ- (թիմբ- կամ թումբ-) «թմբալլ, թնդալը»
Բնաձայն (հավանաբար)
Հավանաբար բնաձայն կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թմբիւն, թմբիչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 189
Էջ 268, սյունակ 1 Էջ 268
ԹՄԲՈՒԿ (-ի, -աց) «թմբուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *tuməbak
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թմբկահար, թմբկահարութիւն, թմբկահարիկ
Մատենագիտություն
H. AG 154; Աճ. ՀԱԲ 189
Էջ 269, սյունակ 1 Էջ 269
ԹՄԻՐ (թմբիր, թմուր) «թմրած»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tem- «շփոթված, թմրած» (անմիջական նախաձեւ՝ *tēmiro-)
Բնիկ հնդեւրոպական` *tēmiro-` *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թմրիլ, թմրեցուցիչ, թմ(բ)րություն, թմ(բ)րական, թմբաղեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. támyati «նվաղում է, թուլանում է, շնչահեղձ է լինում»
գ. damisch «խլացած, թմրած»
ռուս. томить «տանջել»
Մատենագիտություն
Pok. IEW 1063
Էջ 269, սյունակ 1 Էջ 269
ԹՆՁԿԱԼ (թնծկալ) «վնգստալ, կաղկանձել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ten «բնաձայնական»
Եթե բնաձայնական նոր կազմություն չէ, ապա թերեւս կապված է հնդեւրոպական *(s)ten բնաձայնական արմատի հետ, որտեղից` հայ. թնալ, թն(կ)թն(կ)ալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թնծկթալ, թնծկտոց
Տե՛ս նաեւ
Էջ 269, սյունակ 1 Էջ 269
ԹՆՁՈՒԿ I «խճճված, խառնված (մազ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tengh- «ձգել, լարել» (անմիջական նախաձեւ՝ *tenghio-)
հ.-ե. արմատ՝ *tenk- «սեղմվել, խստանալ» (անմիջական նախաձեւ՝ *tenkio-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական` *tenghio- կամ *tenkio-` *tengh- «ձգել, լարել» կամ *tenk- «սեղմվել, խստանալ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թնձկռիլ, թնձկել, թնձկահան, թնձկանալ, թնձկռուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. թանձր ((*tengh>))
հ. իռլ. pungr «ծանր»
թոխ. Ա tänk «խանգարել»
թոխ. Բ tank «խանգարել»
թոխ. tanakti, tanc «սեղմվում է, խստանում է» ((*tenk>))
լիտ. tankùs «խիտ»
Էջ 269, սյունակ 1 Էջ 269
ԹՇՆԱՄ- «անարգանք, նախատինք, հայհոյանք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dušnām
Աղբյուր՝ պ. dušnām
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թշնամանալ, թշնամանք, թշնամանիր, թշնամանալից, թշնամանասեր
Մատենագիտություն
H. AG 154; Աճ. ՀԱԲ 191
Էջ 269, սյունակ 1 Էջ 269
ԹՇՆԱՄԻ -ւոյ, -եաց «թշնամի, ոսոխ, հակառակորդ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dušman
Աղբյուր՝ պ. dušman
Փոխառություն` մ. պ., պ. dušman:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թշնամենալ, թշնամիլ, թշնամություն, թշնամաբար, թշնամական
Մատենագիտություն
H. AG 154, 512; Աճ. ՀԱԲ 191-192