Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 121 / 448
ԶՈՎ
«ընկերություն, գործակցություն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. zawi
(թերեւս)
«խաղաղություն, համերաշխություն»
քարթվելական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զովող,
զովողակից,
զովողութիւն,
զովողիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
zawi «խաղաղություն, համերաշխություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 106
ԶՈՐԱԲԵԼ
«ենթադրաբար պատմել, ենթադրել»
Ծագումն անհայտ է
ԶՈՐԱՍԱՌՈՅ
«անխորտափանց, անխոհեմ (՞)»
Անստույգ (՞)
ունի զորս-առոյ կազմությունը, բայց իմաստն անբացատրելի է
ԶՈՒԱՐԹ
«ուրախ»
Ծագումն անհայտ է
Ստուգաբանորեն կապված է զուարճ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զուարթանալ,
զուարթութիւն,
զուարթուն,
զուարթագին,
զուարթածաղիկ,
զուարթակից,
զուարթամիտ,
զուարթաչար,
յարազուարթ,
սաղարթազուարթ
Նոր՝
զուարթալի, զուարթախոս, մշտազուարթ
զուարթալի, զուարթախոս, մշտազուարթ
ԶՈՒԱՐՃ
«ուրախ»
Ծագումն անհայտ է
Ստուգաբանորեն կապված է զուարթ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զուարճանալ,
զուարճութիւն,
զուարճախառն,
զուարճագետ,
պտղազուարճ,
բարեզուարճ,
բազմազուարճ,
հոգեզուարճ,
մշտազուարճ
Նոր՝
զուարճարան, զուարճալի, զվարճախոս, զուարճատեղի
զուարճարան, զուարճալի, զվարճախոս, զուարճատեղի
ԶՈՒԶԱՅ
«մի արծաթադրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. zūza
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 107
ԶՈՒՌՌԱՅ
«սորգո սովորական»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. zurra (δurra)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 108
ԶՈՒՍՊ
I
(զիսպ)
«զուսպ, զսպված, ամփոփ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զսպել,
զսպակ,
զսպանակ,
զսպանակատր,
զսպօղակ
ԶՈՒՍՊ
II
«հունապ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. ζίζυφον
(թերեւս)
հարմարեցված է հուն. ζίζυφον-ից ծագող ձեւերից որեւէ մեկից: հմմտ. ռոման. *zuzubo ("The Oxford dictionary of English etymology" 1966, 499):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զսպենի
ԶՈՒՏ
-ոյ
«զուտ, մաքուր, անխառն»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *g'heu- «թափել, ձուլել» արմատից ծագած իրանական որեւէ ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զտել,
զտիչ,
զտութիւն,
մաքրազտել,
զտութիւն,
զտում
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։